Սեւ ուրբաթ. ստացեք 80% զեղչ IDBank-ի Travel Card-ի սպասարկման համար
27.11.2024 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDBank

Վճարելով ընդամենը 4․000 դրամ՝ նախկին 20.000 դրամի փոխարեն, ճամփորդելիս կվայելեք քարտի մի շարք առավելություններն ու հնարավորությունները։
IDBank-ի Էկոհամակարգի զարգացման եւ գործընկերների հետ համագործակցության գծով մենեջեր Գոհար Ղուկասյանի խոսքով՝ Travel Card-ը հաճախորդների սիրելի պրոդուկտներից է. «Այդ պատճառով էլ թիմը որոշեց օգտագործել Սեւ ուրբաթն ու հնարավորություն տալ այլ հաճախորդների առավել հարմար պայմաններով ձեռք բերել քարտը: Travel Card-ը բազմաթիվ հնարավորություններ ունի՝ 24/7 հասանելի կոնսիերժ ծառայությունից մինչեւ քեշբեքեր ողջ աշխարհից․ ճամփորդելը իսկապես շատ հեշտ, հարմարավետ ու երբեմն նաեւ շահութաբեր է դառնում այս քարտի շնորհիվ։ Այս արշավն էլ, վստահ ենք, կուրախացնի նոր երկրներ բացահայտել սիրող մեր հաճախորդներին»։
IDBank-ի Travel Card-ի շնորհիվ հնարավոր է ստանալ 0,5%-ից մինչեւ 1,5% քեշբեք ողջ աշխարհում գնումներ եւ վճարումներ կատարելիս, ինչպես նաեւ 0,5% քեշբեք՝ idcoin-ի տեսքով, մուտքի հնարավորություն աշխարհի 1300 օդանավակայանների բիզնես սրահներ, ինտերնետ ռոումինգ, 50% զեղչ պահատեղերի համար եւ շատ այլ առավելություններ, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ։
Առաջարկը գործում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 2-ը։ Արշավի մանրամասները՝ այստեղ։
Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: