Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկն Անշարժ գույքի ձեռքբերման ոլորտում

29.11.2024 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Euromoney
Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում» մրցանակ: Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում արժանացել այս մրցանակին:

Մրցանակը շնորհվել է առեւտրային նշանակության անշարժ գույքի ոլորտում գրանցած գերազանց արդյունքների համար` գնահատելով բանկի ոչ միայն ֆինանսական հաջողությունները եւ հաճախորդների սպասարկման բարձր որակը, այլեւ՝ առաջադեմ տեխնոլոգիական լուծումների եւ կայուն զարգացման ոլորտում իրականացվող նախաձեռնությունների միջոցով ոլորտը զարգացնելու հանձնառությունը:

Ըստ Euromoney-ի, Ամերիաբանկը 2023թ. հունիսից մինչեւ 2024թ. հունիսն ընկած ժամանակահատվածում զգալի աճ է գրանցել Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման առումով։ Բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 25.3%-ով եւ կազմել 233.2 մլրդ ՀՀ դրամ (600 մլն ԱՄՆ դոլար), իսկ հիփոթեքային վարկերի շուկայում բանկի մասնաբաժինը կազմել է 21.3% (30.06.2024 դրությամբ)։

Պարբերականը նշում է, որ բանկի գրանցած հաջողությունը սերտորեն կապված է իր էկոհամակարգի`MyHome-ի գործունեության հետ, որն օգտատերերին առաջարկում է անշարժ գույք գնելու ամբողջական օնլայն լուծում՝ տան ընտրությունից մինչեւ հիփոթեքային վարկավորման հաստատում։ Հաճախորդները միայն պետք է այցելեն նոտարական գրասենյակ՝ պայմանագրի վավերացման համար։

Դիտարկվող ժամանակահատվածում հարթակի միջոցով տրամադրվել է ավելի քան 18 մլրդ ՀՀ դրամի վարկ, որը կազմում է Ամերիաբանկի կողմից առաջնային շուկայում անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված հիփոթեքային վարկերի պորտֆելի 50%-ը, ինչը 38.3%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Euromoney-ն ընդգծում է, որ հարթակը զգալիորեն ընդլայնվել է. MyHome-ում ներկայացված կառուցապատողների թիվը հարթակի գործարկման պահին գրանցված 25-ից 2024թ. կեսերին հասել է 68-ի, ընդ որում մարզերում գործունեություն ծավալող կառուցապատողների թիվն աճել է 172%-ով: Առաջարկվող անշարժ գույքերի թիվն աճել է 226%-ով. 2024թ. հունիսին հարթակում արդեն ներկայացված էր 3,100 բնակարան 115 շենքում: Հարթակի նոր գործառույթը թույլ է տալիս ընտրել եւ ձեռք բերել անշարժ գույք նաեւ երկրորդային շուկայից, ինչի շնորհիվ առաջարկվող բնակարանների թիվը նույն ժամանակահատվածում ավելացել է 950-ով:

«Ամերիաբանկը շարունակաբար մշակում է նորարարական լուծումներ, որոնք բարելավում են մեր հաճախորդների եւ գործընկերների՝ թվային պրոդուկտների օգտագործման փորձառությունը: MyHome.am հարթակի հաջողությունն արտացոլում է համապարփակ էկոհամակարգ ստեղծելու մեր հանձնառությունը, ինչը պարզեցնում է բնակելի անշարժ գույք գնելու գործընթացը եւ խթանում անշարժ գույքի շուկայի աճը Հայաստանում: Այս մրցանակը մեծ պատիվ է մեզ համար, եւ մենք շնորհակալ ենք մրցանակաբաշխության ժյուրիին մեր աշխատանքն ու ջանքերը գնահատելու համար»,- ասել է Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:

Ամերիաբանկի հիփոթեքային վարկավորման պրոդուկտային թիմը վերջերս Պրահայում կայացած «Synchome 2024» համաժողովում ներկայացրել է բանկի վերջին ձեռքբերումներն այս ոլորտում։ Միջոցառմանը մասնակցել է բանկային, ֆինթեք, այլընտրանքային հիփոթեքային եւ այլ առանցքային ոլորտների շուրջ 70 ներկայացուցիչ ավելի քան 15 երկրից: Մասնակիցները քննարկել են հիփոթեքային վարկերի էկոհամակարգերում գրանցած տեխնոլոգիական ձեռքբերումներն ու առկա նորարարական լուծումները:

Նշվում է, որ Ամերիաբանկը Հայաստանի հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է. 2024թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկի մասնաբաժինը հիփոթեքային վարկերի շուկայում կազմել է 22%, իսկ վարկային պորտֆելը գերազանցել է 285 մլրդ ՀՀ դրամը։

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 8586
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW