Մինչ շատերը տարիներ շարունակ դժգոհում են գործազրկությունից ու հատուկ աշխատանքային հրավերների սպասում, որոշ երիտասարդներ ինքնուրույն հիմնում են սեփական բիզնեսը եւ հաջողությունների հասնում՝ առանց ֆինանսական լուրջ աջակցությունների ու ծանոթությունների: Banks.am-ը «Զրոյից» խորագրի ներքո ներկայացնում է հաջողակ երիտասարդների բիզնեսներն ու դրանց հիմնադրման պատմությունները: ***Մանե Խաչատրյանը 2015-ին հիմնադրել է The Muse նորաձեւության ստուդիան, որը զբաղվում է հագուստի ստեղծմամբ: The Muse-ը, որպես Հայաստանում ստեղծված միջազգային բրենդ, ներկայացված է աշխարհի 12 երկրում: Մասնագիտությամբ տնտեսագետ Մանեն նորաձեւության ոլորտում իր բիզնեսը հիմնադրելիս չուներ դիզայների մասնագիտացում եւ որեւէ կողմնակի աջակցություն: 26-ամյա գործարարը Banks.am-ին պատմում է The Muse-ի հաջողությունների եւ իր հայրենադարձության մասին: Տաղանդը փորձելով բիզնեսում2014-ի ավարտին Հայաստան էի եկել չորս ամսով, մշտապես մնալու մտադրություն չունեի. Ուկրաինայում էի բնակվում, Յալթայից եմ: Ամանորը դիմավորելուց հետո պետք է մեկնեի արտասահման՝ ուսումս շարունակելու: Մինչ այդ 3 ամիս փորձաշրջան էի անցել Ուկրաինայի Privatbank-ում, հասկացել էի, որ այդ աշխատանքն ինձ հետ որեւէ կապ չունի, բայց նաեւ չգիտեի ինչ անել: Կարծում եմ՝ ներքին ձայնն էր, որ ինձ հուշում էր մնալ ու որեւէ գործունեություն ծավալել Հայաստանում: Նորաձեւությունն ինձ համար պարզապես շատ սիրելի հոբբի էր, թեեւ նորաձեւության շաբաթների ետնաբեմերում աշխատել էի որպես օգնական եւ ինձ շատ լավ էի զգում այդ ոլորտում: Ինքս կարում էի, սակայն երբեւէ չէի պատկերացնի, որ կկարողանամ իմ կարածը վաճառքի ներկայացնել: Մանե Խաչատրյանը Ռիսկերը հաշվի առնելով՝ ուսումնասիրեցի շուկան ու հասկացա, որ «մինուսները» շատ են: Ամեն դեպքում, քանի որ սկզբնական աշխատանքի համար մեծ գումար չէր պահանջվում, որոշեցի փորձել, ու եթե չստացվեր, կհամարեի՝ անձնական ծախս եմ արել: ՔայլերըԹվում էր՝ անհնար է հարմար վայր գտնել սրահը բացելու համար, բայց առաջինը հենց դա ստացվեց, Ամիրյան 27 հասցեում շատ լավ տարածք գտանք, չնայած հետագայում, ցավոք, տեղափոխվեցինք. ներկայում Արամի փողոցում ենք: Երբ Ամիրայանում վճարեցինք առաջին ամսվա կանխավճարը, տարածքի սեփականատերն ասաց, որ «այդտեղ ինչ բացվել, փակվել է», բայց նաեւ շատ ցանկացողներ ունի: Պայմանավորվեց մեզ հետ, որ եթե մյուս ամսվա առաջին օրը սրահը չբացվի, կանխավճարը վերադարձնելու է, իսկ տարածքը նոր վարձակալի է հանձնելու: Բայց մենք դեռ երկար աշխատեցինք այնտեղ:Չէի պատկերացնում՝ ինչից պետք է սկսեմ, սակայն իմ մասնագիտությունն ինձ օգնեց, որ թղթային աշխատանքները շատ արագ կազմակերպեմ ու սկսեցի պատրաստել առաջին տեսականին: Մոտ 40 կտոր տեսականի էր պատրաստ, ինձ շատ փրկեց այն հանգամանքը, որ ես մի շարք բացառիկ կտորներ ունեի, որոնք ինձ համար էի պահում ու դեռ չէի օգտագործել: Մոդելը կրում է The Muse-ի հագուստը Սրահի բացմանն ավելի քան 200 հոգի էր ներկա, հաճելիորեն զարմացած էի, որ այդքան մարդ կար, որովհետեւ մենք լուրջ գովազդային միջոցների չէինք դիմել, պարզապես ֆեյսբուքյան հրապարակումներ էինք արել եւ ծանոթներին էինք տեղեկացրել: «Ներքին խոհանոց»Ի սկզբանե ունեի որոշակի գումար, որն ինձ ընտանիքս էր տրամադրել, բայց այն արդեն վերադարձրել եմ: Հաջորդ ամսվանից The Muse-ի բոլոր ծախսերն արվել են ստացված եկամուտից: Մեկ կարի մեքենա ունեինք, մեկ դերձակ, ես նույնպես կարում էի: The Muse-ի թիմը Ես եմ տնօրենը, դիզայները, վարում եմ նաեւ ներքին հաշվապահությունը: The Muse-ը մեկ մարդուց վերածվել է 22-հոգանոց թիմի, հիմնել ենք փոքրիկ արտադրամաս ու հավատում ենք, որ սա դեռ վերջը չէ: Շատ մեծ ցանկ ունենք հաճախորդների, ամենափոքրը 10 ամսական է, մեծը՝ 87 տարեկան: Կարող էի իմ անունով՝ Մանե Խաչատրյան կոչել բրենդը, բայց ուզում էի այնպիսի անուն, որ կհամախմբեր բոլոր աշխատակիցներին (The Muse նշանակում է «մուսա» – խմբ.): Նաեւ հասկանում էի, որ հայկական անուն-ազգանունները նորաձեւության հետ ընդհանրապես համահունչ չեն:Մրցակցությունը, նշաձողը եւ երազանքըԵս հասկանում էի, որ այս ոլորտում շատերն էին հաջողությունների հասել, բայց մենք երբեւէ չենք էլ հետեւել՝ ով ինչով է զբաղվում, քանի որ կենտրոնացած ենք բացառապես մեր հաջողության, որակի ու տեսականու վրա: Մոդելը կրում է The Muse-ի հագուստը Իմ սահմանած նշաձողի կեսի կեսին դեռ չենք հասել: Երազանքս է, որ The Muse-ը դառնա Հայաստանում ստեղծված միջազգային հայտնի բրենդ, որը կունենա նաեւ շատ մեծ աշխատակազմ: Ամալի ԽաչատրյանԼուսանկարները՝ անձնական արխիվից Կարող եք կարդալ նաեւ՝ Լեւոնը «զրոյից» օնլայն գրախանութ է ստեղծել Տնտեսագետ Մովսեսի «զրոյից» հիմնած կարի արտադրամասը Tweet Դիտում՝ 28977