Հայէկոնոմբանկը ներգրավել է $20 միլիոն ՄՓՄՁ-ների վարկավորման համար

04.12.2025 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #BlueOrchard Finance Ltd #ՄՓՄՁ
Հայէկոնոմբանկը նոյեմբերին $20 միլիոնի հերթական վարկային պայմանագրեր է կնքել շվեյցարական BlueOrchard Finance Ltd-ի կողմից կառավարվող միկրոֆինանսավորման ներդրումային ֆոնդերի հետ: 

Բանկից հայտնել են, որ պայմանագրերից ստացված միջոցները կուղղվեն Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանը եւ զարգացմանը:

Հայէկոնոմբանկը BlueOrchard-ի հետ գործընկերային հարաբերություններ է պահպանել ավելի քան 10 տարի՝ կենտրոնանալով Հայաստանում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների աճի վրա:

«Հայէկոնոմբանկը 2025 թվականին վարկային պայմանագրեր եւ գործարքներ է կնքել մի շարք առաջատար միջազգային ֆինանսական եւ զարգացման կազմակերպությունների հետ՝ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների,կանաչ եւ վերականգնվող էներգետիկայի, կանանց եւ երիտասարդների կողմից կառավարվող եւ այլ նախագծերի վարկավորման, ինչպես նաեւ առեւտրի ֆինանսավորման նպատակով: Սույն փաստը հավաստում է, որ վերջիններս Հայէկոնոմբանկին դիտարկում են շարունակական համագործակցության վստահելի գործընկեր»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:
Դիտում՝ 943
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW