ԱՄՀ-ն Հայաստանի համար հաստատել է մոտ $175 միլիոնի վարկային համաձայնագիր

04.12.2025 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Հայաստան #ԿԲ
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է 128.8 միլիոն ՀՓԻ (մոտ $175 միլիոն) նոր 36-ամսյա «Սթենդ-Բայ» տեսակի վարկային միջոցների (SBA) համաձայնագիրը Հայաստանի համար։
 
Կենտրոնական բանկից հայտնել են, որ համաձայնագիրն ուղղված է բարեփոխումների շարունակականության ու մակրոտնտեսական կայունության ապահովմանը եւ արտաքին ռիսկերից ապահովագրությանը։
 
Կենտրոնական բանկին առնչվող ԱՄՀ դրույթները ներկայացվում է ստորեւ.
 
«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է մնալ կայունության ապահովման կենտրոնական դերակատարներից։ ԱՄՀ-ն կարեւորում է Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության նոր շրջանակի դերը գնաճը 3% նպատակին վերադարձնելու գործում։ Տվյալների վրա հիմնված տոկոսադրույքի քաղաքականությունը, լողացող փոխարժեքն եւ պահուստների բավարար մակարդակը շարունակում են պաշտպանել տնտեսությունը համաշխարհային ցնցումներից։
 
ՀՀ բանկային համակարգը գնահատվում է լավ կապիտալացված, իրացվելի եւ ընդհանուր առմամբ դիմացկուն՝ չնայած աճող վարկային ռիսկերը պահանջում են զգոնություն կարգավորող մարմնից։ Վերահսկողության շրջանակների ամրապնդումը, մակրոպրուդենցիալ գործիքակազմի ընդլայնումը եւ սթեյբլքոյնների կարգավորումը շարունակում են մնալ ֆինանսական կայունությունը պահպանելու գործում առաջնահերթություններ, մինչդեռ ավելի լայն կառուցվածքային բարեփոխումները նպաստում են կայուն, ներառական աճին»:
Դիտում՝ 427
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW