MasterCard վճարային համակարգը հայտարարել է կենտրոնական բանկի թվային արժույթի (Central bank digital currency - CBDC) փորձարկման համար հարթակի գործարկման մասին։ Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, նոր գործիքը հնարավորություն կտա ստուգել՝ ինչպես է այս կամ այն ազգային կրիպտոարժույթն աշխատում իրական կյանքում։MasterCard-ի փոխանցմամբ՝ հարթակն իրենից ներկայացնում է «վիրտուալ փորձարկման միջավայր»՝ նախատեսված CBDC-ի օգտագործման տարբերակների գնահատման համար։ Հարթակը հնարավորություն է տալիս մոդելավորել թողարկումը, բաշխումը եւ հաշվարկները CBDC-ի հետ բանկերի, ֆինանսական ծառայությունների մատակարարների եւ սպառողների միջեւ։«Կենտրոնական բանկերն արագացրել են թվային արժույթների յուրացումը, հետապնդելով տարբեր նպատակներ. ֆինանսական ինտեգրմանն աջակցելուց մինչեւ վճարային էկոհամակարգի արդիականացում։ Նոր հարթակը կօգնի կենտրոնական բանկերին այժմ եւ ապագայում որոշումներ ընդունել տարածաշրջանային եւ տեղական տնտեսության զարգացման հնարավոր ուղիների վերաբերյալ»,- ասել է MasterCard-ի թվային ակտիվների եւ բլոկչեյնի գծով փոխնախագահ Ռաջ Դամոդարանը։ Ինչպես նշել են ընկերությունում, հարթակը կարող է անհատականորեն ադապտացվել այն միջավայրին, որում աշխատում է կենտրոնական բանկը։ Նուրբ հարմարեցումը կարգավորիչներին հնարավորություն կտա. - Մոդելավորել այն էկոհամակարգը, որտեղ կիրականացվի թողարկումը, բաշխումը եւ հաշվարկները CBDC-ի հետ, ներառյալ այն, թե ինչպես կփոխգործակցի թվային արժույթը գոյություն ունեցող վճարային գործիքների եւ համակարգերի հետ,- Ցույց տալ սպառողներին, թե ինչպես իրենք կարող են օգտագործել CBDC-ն ապրանքների եւ ծառայությունների դիմաց վճարելու համար աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ ընդունում եմ MasterCard քարտերը,- Ուսումնասիրել CBDC-ի տարբեր ձեւերն ու օգտագործման տարբերակները,- Գնահատել վճարային գործիքն անվտանգության եւ տեխնիկական բաղադրիչի տեսանկյունից։ Վճարային համակարգն արդեն աշխատում է մի քանի կենտրոնական բանկերի հետ եւ հրավիրում է այլ կարգավորիչներին եւ ընկերություններին մասնակցել ծրագրում։ MasterCard-ը չի պարզաբանել՝ ինչ ծրագրային ապահովման հիման վրա է կառուցված իր հարթակը, նշելով միայն, որ օգտագործում է բլոկչեյն տեխնոլոգիան։ Banks.am-ը բազմիցս է անդրադարձել CBDC-ի թեմային։ Ստորեւ ներկայացնում ենք կենտրոնական բանկի թվային արժույթին առնչվող նյութերի հղումները.Ֆրանսիայի բանկը թվային եվրո է փորձարկելԱՄՆ-ում ներկայացվել է թվային դոլարի նախագիծըԱՄՆ օրենսդիրները կքննարկեն թվային դոլարի կիրառման հարցըԱՄՆ կարգավորիչները փորձարկում են կրիպտոդոլարի հնարավորություններըԻտալական բանկերը պատրաստ են աշխատել թվային եվրոյի հետForbes-ը՝ կենտրոնական բանկերի թվային արժույթի դերի մասինՄիջազգային հաշվարկների բանկը՝ ԿԲ թվային արժույթի մասինԿենտրոնական բանկի թվային արժույթ. Ճապոնիա vs ՉինաստանԲրազիլիայի ԿԲ-ն կուսումնասիրի թվային արժույթի թողարկման հեռանկարը Tweet Դիտում՝ 5173