Forbes-ը՝ կենտրոնական բանկերի թվային արժույթի դերի մասին
09.06.2020 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.somagnews.com/

«Կենտրոնական բանկերն ու կառավարությունները չունեն համապատասխան լուծումներ՝ որտեղ, ինչպես եւ ինչ գործիքներ պետք է կիրառել ճգնաժամի պայմաններում իրենց տնտեսությունը փրկելու համար: Արդյունքում՝ աճել է թվային արժույթի տեսքով նորարարության նկատմամբ հետաքրքրությունը: Քաղաքական գործիչներին անհրաժեշտ են ստեղծարար գործիքներ իրենց դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության ասպարեզում՝ ապագա ռեցեսիային դիմակայելու համար»,- նշում է պարբերականը՝ վկայակոչելով փորձագետների կարծիքը:
Ժամանակակից տնտեսության մեջ կա «փողի» մի քանի ձեւ՝ դրամական միջոցներ, դեպոզիտներ եւ պահուստներ, որոնցից յուրաքանչյուրն ունի սահմանափակումներ՝ արագության, թափանցիկության եւ գաղտնիության առումով: CBDC- ն կարող է դառնալ չորրորդ գործիքը, կարծում են փորձագետները:
«CBDC-ի նկատմամբ ճիշտ մոտեցումը կարող է օգնել կենտրոնական բանկերին բացահայտել COVID-19 համավարակից հետո ազգային տնտեսությունները վերագործարկելու համար անհրաժեշտ կենսական կարեւոր գործողությունները:
Միակ հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք քաղաքական գործիչներն արագ կգործեն: Արդյո՞ք նրանք առաջ կշարժվեն նորարարություններով, որոնք բարելավում են իրենց դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականության գործիքակազմը: Հաշվի առնելով այս ճգնաժամի խորությունը՝ ազգային վճարային այս ենթակառուցվածքը պետք է պատրաստ լինի ապագա ճգնաժամերին»,- եզրափակում է Forbes- ը:
Banks.am-ը հիշեցնում է, որ Ֆրանսիայի բանկն ավարտել է թվային եվրոյի առաջնային փորձարկումները. թեստավորումն անցել է մայիսի 14-ին, դրանում գործարկվել է կարգավորիչի կողմից մշակած բլոկչեյնը։ Գործընթացում մասնակցել է նաեւ Societe Generale ներդրումային բանկը։
Իսկ վերջերս ԱՄՆ Թվային դոլարի հիմնադրամի մասնագետները ներկայացրել էին ամերիկյան ազգային կրիպտոարժույթի նախագիծը (whitepaper): Թվային դոլարի գործարկումը առաջարկում են իրագործել գործող ֆինանսական համակարգի շրջանակում՝ առանց դրանում որեւէ հեղափոխական փոփոխություններ մտցնելու:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: