ԱՄՆ Թվային դոլարի հիմնադրամի մասնագետները ներկայացրել են ամերիկյան ազգային կրիպտոարժույթի նախագիծը (whitepaper):Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, այդ ոչ առեւտրային կազմակերպությունը ձեւավորվել է 2020թ. հունվարին: Մարտի վերջին կազմակերպության ներկայացուցիչները պատմել են ԱՄՆ ազգային կրիպտոարժույթի whitepaper-ի շնորհանդեսին նախապատրաստվելու մասին:«Հատկանշական է, որ նախագծի գործընկեր հանդիսացող Accenture ընկերությունը միաժամանակ աջակցում է շվեդական ազգային արժույթի կրիպտոտարբերակի մշակմանը»,- գրում է պարբերականը: Հիմնադրամի մասնակիցներից Դանիել Գորֆինը նշել է, որ թվային դոլարի ներկայացված whitepaper-ը կարագացնի ԱՄՆ պետական կրիպտոարժույթի թողարկումը:Հրապարակման մեջ ներկայացված է թվային ակտիվի հիմնական տարրերի մասին տեղեկատվություն: Whitepaper-ը բացահայտում է նաեւ դոլարի կրիպտոտարբերակի հետ աշխատելու առավելությունները:Առանցքային ուղղություններից մասնագետները նշել են ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ գումարային միջանցքների ձեւավորման հնարավորությունը: Նախագիծը հաջողությամբ փորձարկելու դեպքում, թվային ակտիվը կարող է գործարկվել ԱՄՆ-ի եւ այլ երկրների միջեւ միջոցների փոխանցման համար: Թվային դոլարի գործարկումը առաջարկում են իրագործել գործող ֆինանսական համակարգի շրջանակում՝ առանց դրանում որեւէ հեղափոխական փոփոխություններ մտցնելու: Նախագծի ներկայացուցիչների խոսքով՝ ազգային արժույթի կրիպտոտարբերակի աշխատանքը կկազմակերպվի օրենքի բոլոր պահանջներին համապատասխան: 22.05.2020 | 17:00 Ֆրանսիայի բանկը թվային եվրո է փորձարկել Banks.am-ը հիշեցնում է, որ վերջերս Ֆրանսիայի բանկն ավարտել էր թվային եվրոյի առաջնային փորձարկումները. թեստավորումն անցել է մայիսի 14-ին, գործարկվել է կարգավորիչի կողմից մշակած բլոկչեյնը։ Գործընթացին մասնակցել է նաեւ Societe Generale ներդրումային բանկը։ Tweet Դիտում՝ 4706