Ֆրանսիայի բանկը թվային եվրո է փորձարկել

22.05.2020 | 17:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆրանսիայի բանկ #թվային եվրո
Ֆրանսիայի բանկն ավարտել է թվային եվրոյի առաջնային փորձարկումները. թեստավորումն անցել է մայիսի 14-ին, դրանում գործարկվել է կարգավորիչի կողմից մշակած բլոկչեյնը։  

Ինչպես հաղորդում է RBC-ն, գործընթացում մասնակցել է նաեւ Societe Generale ներդրումային բանկը։

Կարգավորիչը նշել է, որ մոտակա շաբաթների ընթացքում մտադիր է անցկացնել մի շարք լրացուցիչ փորձարկումներ։ Այսպիսով կթեստավորվի թվային արժույթի շարժի հնարավորությունը բանկերի միջեւ։

«Այս փորձարկումների արդյունքները կհանդիսանան Ֆրանսիայի բանկի ավանդի կարեւոր տարրը՝ Եվրահամակարգի թվային արժույթի ավելի գլոբալ վերաիմաստավորման հարցում»,- նշել են գերատեսչությունում։

Թվային արժույթի թեստավորման մտադրության մասին Ֆրանսիայի բանկը հայտնել էր անցյալ տարվա դեկտեմբերին։ Գերատեսչությունում նշել էին, որ նախագիծը կտարածվի սահմանափակ հաստատությունների վրա եւ չի ներառի քաղաքացիների համար նախատեսված մանրածախ վճարումները:

Ֆրանսիայի բանկի ղեկավար Ֆրանսուա Վիլերուա դե Գալոն ասել է, որ սպառողական կրիպտոարժույթը հատուկ վերահսկողություն է պահանջում, իսկ նոր տեխնոլոգիայի հետ աշխատանքի ընթացքում պետք է կիրառվի «լուրջ եւ մեթոդական մոտեցում»։
Դիտում՝ 5630
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW