ԱՄՆ օրենսդիրները կքննարկեն թվային դոլարի կիրառման հարցը
11.06.2020 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://coincenter.org/

Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, լսումների պաշտոնական թեման է «Ինկլյուզիվ բանկինգը համավարակի ժամանակ. երկրի Կենտրոնական բանկի օգտահաշիվների (FedAccounts) եւ թվային գործիքների օգտագործումը՝ վճարումների շուկան բարելավելու նպատակով»:
Հանդիպման հյուրերից է Ապրանքային ֆյուչերսներով առեւտրի հանձնաժողովի (CFTC) նախկին նախագահ Կրիստոֆեր Ջանկարլոն: Նա գլխավորում է ԱՄՆ Թվային դոլարի հիմնադրամը, որի ներկայացուցիչները վերջերս ներկայացրել են ամերիկյան ազգային կրիպտոարժույթի նախագիծը (whitepaper):
Նշվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական հարցերով հանձնաժողովի նախագահ Մաքսին Ուոթերսը հանդիսանում է Facebook-ի Libra կրիպտոնախագծի հիմնական հակառակորդներից մեկը:
Կարգավորիչների կողմից stablecoin-ի քննադատության ֆոնին Մարկ Ցուկերբերգը փորձել էր փոխել իշխանությունների վերաբերմունքը նախագծի վերաբերյալ: Նա Libra-ն ներկայացրել էր որպես այնպիսի նախագիծ, որը կարող է պատասխան հանդիսանալ Չինաստանի ազգային կրիպտոարժույթի գործարկմանը:
Նշենք նաեւ, որ թվային դոլարի գործարկումը առաջարկում են իրագործել գործող ֆինանսական համակարգի շրջանակում՝ առանց դրանում որեւէ հեղափոխական փոփոխություն մտցնելու: Նախագծի ներկայացուցիչների խոսքով՝ ազգային արժույթի կրիպտոտարբերակի աշխատանքը կկազմակերպվի օրենքի բոլոր պահանջներին համապատասխան:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: