Միջազգային հաշվարկների բանկը (BIS) հայտարարել է, որ կենտրոնական բանի թվային արժույթը (Central bank digital currency/CBDC) «արժանի է դիտարկման» որպես այլընտրանքային վճարման գործիք: Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, այս մասին նշված է «Կենտրոնական բանկերը եւ վճարումները թվային տեխնոլոգիաների դարաշրջանում» զեկույցում, որի բաժիններից մեկը հրապարակել է BIS-ը:«CBDC-ն կարող է դառնալ անվտանգ, հուսալի եւ լայնորեն հասանելի թվային վճարային գործիք: Հետեւանքները կարող են լինել շատ ավելի լայն, քանի որ CBDC-ն կխթանի մրցակցությունը մասնավոր հատվածից միջնորդների միջեւ, կսահմանի անվտանգության բարձր չափորոշիչներ եւ կարող է դառնալ նորարարությունների համար կատալիզատոր վճարումների, ֆինանսների եւ առեւտրի ոլորտներում»,- նշված է զեկույցում: 22.06.2020 | 17:11 Իտալական բանկերը պատրաստ են աշխատել թվային եվրոյի հետ BIS-ում հիշեցրել են, որ նոր վճարային գործիքների ձեւավորման մեջ հետաքրքրված են նաեւ շատ կենտրոնական բանկեր: CBDC-ի մասին դրական արձագանքների թիվը գնալով միայն աճում է: Միաժամանակ, կարգավորիչների շրջանում մեծ հավանության են արժանանում այսպես կոչված մեծածախ (whosale) CBDC-ները՝ թվային արժույթներ, որոնք հասանելի են օգտատերերի սահմանափակ շրջանակին, առաջին հերթին՝ վարկային կազմակերպություններին եւ շուկայի ինստիտուցիոնալ այլ մասնակիցներին: 22.05.2020 | 17:00 Ֆրանսիայի բանկը թվային եվրո է փորձարկել BIS-ը հակված է նրան, որ CBDC-ի իրագործման լավագույն տարբերակ է հանդիսանում երկաստիճանային մոդելը, որը կունենա կենտրոնական բանկի կողմից կառավարվող ենթակառուցվածք: Այն դիրքավորվում է որպես վճարման այլընտրանքային միջոց, որը կարող է օգտագործվել կոնկրետ խնդիրների լուծման համար: CBDC-ի թողարկման հիմնական շարժառիթներ են հանդիսանում վճարումների (այդ թվում՝ անդրսահմանային) արդյունավետության ու անվտանգության բարձրացումը, ֆինանսական կայունությունը, թվային արժույթի միջոցով դրամական քաղաքականության իրագործման հնարավորությունը, ինչպես նաեւ նման վճարման միջոցի մատչելիությունը: 02.06.2020 | 14:35 ԱՄՆ-ում ներկայացվել է թվային դոլարի նախագիծը BIS-ն ընդգծում է, որ CBDC-ը կարող է ապահովել վճարային ծառայությունների մատակարարների միջեւ ազատ մրցակցություն եւ դառնալ ենթակառուցվածքի հիմք՝ հնարավորություն տալով իրենց ներդնել նորարարական լուծումներ: Բանկը գիտակցում է, որ շատ կարեւոր է, որպեսզի նման վճարային գործիքը հարմար լինի օգտագործել, եւ հենց մասնավոր հատվածը պետք է ապահովի այդ պահանջի պահպանումը: Tweet Դիտում՝ 5883