Իտալական բանկերը պատրաստ են աշխատել թվային եվրոյի հետ
22.06.2020 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.ilsole24ore.com/

Այս մասին հաղորդում է Bloomchain.ru-ն՝ վկայակոչելով Իտալական բանկերի ասոցիացիայի (ABI) մասնագետներին:
Նախագծի վրա հնարավորություն կունենան աշխատել ավելի քան 700 տեղական ֆինանսական կազմակերպություններ: Դրանց ցուցակը ներկայացված է ABI կայքում: Նախագծի գործարկումը նախատեսվում է իրագործել Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) մշակած կրիպտոարժույթի ներդրման աջակցմանն ու արագացմանը միտված նախաձեռնության շրջանակում:
ABI-ի մասնագետների կարծիքով՝ եվրոյի թվային անալոգը հնարավորություն կտա հասնել «դրամավարկային քաղաքականության կայունությանը եւ եվրոպական նորմատիվային բազայի լիարժեք համապատասխանությանը»:
Ըստ նրանց, իրավական շրջանակում կատարվող աշխատանքը կօգնի հասարակության վստահության ձեռքբերմանը: Բանկերն, ըստ նախաձեռնության ներկայացուցիչների, որոշիչ դեր կունենան դրա պահպանման գործում:
Banks.am-ը հիշեցնում է, որ Ֆրանսիայի բանկն ավարտել է թվային եվրոյի առաջնային փորձարկումները. թեստավորումն անցել է մայիսի 14-ին, դրանում գործարկվել է կարգավորիչի կողմից մշակած բլոկչեյնը։ Գործընթացում մասնակցել է նաեւ Societe Generale ներդրումային բանկը։
Իսկ վերջերս ԱՄՆ Թվային դոլարի հիմնադրամի մասնագետները ներկայացրել էին ամերիկյան ազգային կրիպտոարժույթի նախագիծը (whitepaper): Թվային դոլարի գործարկումը առաջարկում են իրագործել գործող ֆինանսական համակարգի շրջանակում՝ առանց դրանում որեւէ հեղափոխական փոփոխություններ մտցնելու: Նախագծի ներկայացուցիչների խոսքով՝ ազգային արժույթի կրիպտոտարբերակի աշխատանքը կկազմակերպվի օրենքի բոլոր պահանջներին համապատասխան:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: