Բրազիլիայի Կենտրոնական բանկը ձեւավորել է աշխատանքային խումբ թվային արժույթի ուսումնասիրության համար, հաղորդում է Bloomchain.ru-ն: Ինչպես նշել են բանկում, երկրում աճում է առցանց վճարումների ծավալը, իսկ կենտրոնական բանկի թվային արժույթը (Central bank digital currency - CBDC) հնարավորություն կտա բրազիլացիներին ամբողջովին անցնել անկանխիկ հաշվարկի: 26.06.2020 | 15:31 Միջազգային հաշվարկների բանկը՝ ԿԲ թվային արժույթի մասին «Էլեկտրոնային վճարումների ծավալը վերջին տարիներին զգալիորեն աճել է: Դա տեղի է ունեցել մոբայլ սարքերի էվոլյուցիայի եւ հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ: Սակայն փողերը մինչ օրս գոյություն ունեն թղթային եւ մետաղական կրիչների տեսքով՝ թվային տեսքով փողեր, որոնք կարող են հասանելի լինեն քաղաքացիներին, պարզապես չկան: Ուստի կենտրոնական բանկի կողմից թողարկված թվային արժույթը հնարավորություն կտար բրազիլացիներին հարաբերվել իրենց գումարի հետ ամբողջովին էլեկտրոնային տեսքով»,- նշել է աշխատանքային խմբի ղեկավարը: Այնուամենայնիվ, Բրազիլիայի ԿԲ նախաձեռնությունն ուղղված է «ապագա բրազիլական արժույթի» ուսումնասիրության խորացմանը, իսկ աշխատանքային խմբի կողմից CBDC-ն հավանություն տալը բնավ չի նշանակում դրա թողարկումը մոտ ապագայում: 17.08.2020 | 14:47 ԱՄՆ կարգավորիչները փորձարկում են կրիպտոդոլարի հնարավորությունները Banks.am-ը հիշեցնում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) կառավարիչների խորհրդի անդամ Լայել Բրեյնարդն օրերս տեղեկացրել էր, որ ԱՄՆ կարգավորիչները փորձարկում են կրիպտոդոլարի հնարավորությունները: Նա նշել էր, որ ամերիկյան հասարակության պահանջմունքը կայուն վճարային համակարգի նկատմամբ հատկապես ակնհայտ է դարձել կորոնավիրուսի համավարակի ֆոնին, երբ անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ դրամական միջոցների արագ փոխանցման կապուղի։ Tweet Դիտում՝ 4764