ԱՄՆ կարգավորիչները փորձարկում են կրիպտոդոլարի հնարավորությունները

17.08.2020 | 14:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լայել Բրեյնարդ #կրիպտոդոլար
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (FRS) կառավարիչների խորհրդի անդամ Լայել Բրեյնարդը տեղեկացրել է, որ ԱՄՆ կարգավորիչները փորձարկում են կրիպտոդոլարի հնարավորությունները, հաղորդում է Bloomchain.ru-ն։

Իր խոսքով՝ ամերիկյան հասարակության պահանջմունքը կայուն վճարային համակարգի նկատմամբ հատկապես ակնհայտ է դարձել կորոնավիրուսի համավարակի ֆոնին, երբ անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ դրամական միջոցների արագ փոխանցման կապուղի։ Որպես օրինակ, որը ցուցադրում է ամերիկացիների կարիքը նման գործիքների նկատմամբ, նա բերել է ԱՄՆ քաղաքացիների ծախսերի աճն իշխանությունների կողմից նպաստների տրամադրման պայմաններում։

Որպեսզի կարիքավորները կարողանան որքան կարելի է արագ միջոցներ ստանալ, ամերիկյան կարգավորիչներն առաջարկել են օգտագործել FedNow ազգային վճարային համակարգը, որը ֆինանսական կազմակերպություններին հնարավորություն է տալիս գործարքներն իրականացնել իրական ժամանակի ռեժիմում։ Լայել Բրեյնարդի խոսքով՝ ներկայիս դրությամբ մասնագետներն արագացրել են նախագծի մշակումը։

Միաժամանակ, ԱՄՆ կարգավորիչները մտադիր չեն սահմանափակվել FedNow համակարգով։ Լայել Բրեյնարդը տեղեկացրել է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի մասնագետները փորձարկում են ազգային կրիպտոարժույթի հնարավորությունները։ Նրանք ուսումնասիրում են նաեւ ամերիկյան դոլարի կրիպտոտարբերակի թողարկման հետ կապված ռիսկերը։ Իր խոսքով՝ ազգային կրիպտոարժույթի ստեղծման վերաբերյալ վերջնական որոշում դեռեւս ընդունված չէ։

Լայել Բրեյնարդը ներկայացրել է նաեւ ԱՄՆ կարգավորիչների մտահոգությունները՝ կապված ազգային թվային արժույթի ստեղծման գործում Չինաստանի հաջողությունների հետ։ Նա մանրամասնել է, որ դոլարի կրիպտոտարբերակի թողարկման վերաբերյալ դրական որոշման դեպքում, այն կարող է դառնալ լրացում ֆիզիկական ֆիատին։



Banks.amհիշեցնում է, որ հունիսի սկզբին ԱՄՆ Թվային դոլարի հիմնադրամի մասնագետները ներկայացրել էին ամերիկյան ազգային կրիպտոարժույթի նախագիծը (whitepaper): Թվային դոլարի գործարկումը առաջարկում են իրագործել գործող ֆինանսական համակարգի շրջանակում՝ առանց դրանում որեւէ հեղափոխական փոփոխություններ մտցնելու: Նախագծի ներկայացուցիչների խոսքով՝ ազգային արժույթի կրիպտոտարբերակի աշխատանքը կկազմակերպվի օրենքի բոլոր պահանջներին համապատասխան:
Դիտում՝ 6647
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW