Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականից հետո ՀայՓոստի զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Պատասխանատուները նշել են, որ աշխատանքներն ուղղված են եղել ուղղակի փոստային ծառայություններից դեպի ավելի ընդգրկուն ծառայությունների մատուցմանը: Հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է օրինակելի բաժանմունքի մոդելը, 26 փոստային բաժանմունք վերանորոգվել է, հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակներ են բացվել Իջեւանում, Գյումրիում, առաջիկայում կբացվի նաեւ Վանաձորում: Ապահովվել է նաեւ ՀայՓոստի ցանցի տեխնիկական հագեցվածությունը, ավելացվել է ավտոպարկը, արդյունքում՝ փոստի փոխանակման ժամկետը կրճատվել է 3 անգամ, տեղի է ունեցել փոստային ծառայությունների թվային տրանսֆորմացիա: Լայնածավալ աշխատանքներ են տարվել միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ, ինչի արդյունքում էապես նվազել են դեպի ՌԴ, Եվրոպա եւ ԱՄՆ փոստային ծառայությունների սակագները: Մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ներդրվել են Haypost med, Haypost pay եւ այլ գործիքներ: Այնուհետեւ անդրադարձ է կատարվել ՀայՓոստի կապիտալ ներդրումներին, որոնք միտված են լինելու փոստային 486 բաժանմունքների վերանորոգմանը, ավտոպարկի թարմացմանը, թվային տրանսֆորմացիայի ամբողջականացմանը: 27.12.2021 | 17:05 ՀայՓոստի բաժանմունքներում կստեղծվեն Wildberries-ի հանձնման կետեր Վարչապետ Փաշինյանը կարեւորել է թվային լուծումների գնալու քաղաքականությունը եւ ընդգծել, որ ՀայՓոստը պետք է շարունակի էլեկտրոնային առեւտրում ներգրավվելու քայլերը, ինչը թույլ կտա նաեւ հեռավոր շրջաններում բնակվող մեր քաղաքացիներին առավել դյուրին օգտվել այդ ծառայություններից: Tweet Դիտում՝ 3109