ՀայՓոստը մինչեւ 40%-ով իջեցնում է դեպի ԱՄՆ մանր կապոցների առաքման սակագինը

03.01.2022 | 12:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #ԱՄՆ #սակագին

ՀայՓոստը հունվարի 3-ից հատուկ ակցիայի շրջանակում մինչեւ 40%-ով իջեցնում է դեպի ԱՄՆ ուղարկվող մանր կապոցների սակագները:

Գնիջեցումը վերաբերում է հասարակ հետագծվող (tracked) առաքանիներին, որոնք ունեն առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիություն (Track and Trace):  

«ՀայՓոստի եւ ԱՄՆ փոստի (USPS) միջեւ կնքված պայմանագրի եւ ակտիվ համագործակցության շնորհիվ՝ հունվարի 3-ից մեր հաճախորդների համար առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ ավելի մատչելի ենք դարձնում դեպի ԱՄՆ ուղարկվող մինչեւ 2 կգ առաքանիների սակագները: Այս ծառայության հաջորդ առավելությունը առաքանու ամբողջ ընթացքի հետագծելիությունն է»,- նշել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Ընկերությունում նաեւ հիշեցրել են, որ հասարակ հետագծվող առաքանին պատվիրված առաքանի չէ եւ ՀայՓոստը պատասխանատվություն չի կրում տվյալ առաքանու վնասվածքի, կորստի դեպքում, ինչպես նաեւ չի կարող հարցում իրականացնել տվյալ առաքանու մասով։

Դիտում՝ 2727
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW