ՀայՓոստը եւ Համաշխարհային փոստային միությունը քննարկել են նոր հնարավորություններ
25.01.2022 | 14:54 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀայՓոստ


Հանդիպման ընթացքում Հայկ Կարապետյանը ներկայացրել է ընկերության ձեռքբերումները, իրականացրած նորարարությունները եւ զարգացման հեռանկարները: Ինչպես նաեւ կողմերը կիսվել են սպասարկման որակը բարելավելու եւ մատուցվող ծառայությունների շրջանակը արդիականացնելու վերաբերյալ սեփական փորձառությամբ:
ՀայՓոստի եւ Համաշխարհային փոստային միության ներկայացուցիչները քննարկել են համագործակցության նոր հնարավորություններ, մասնավորապես.
- ՀայՓոստի կողմից էլեկտրական մոտոցիկլների ձեռքբերման, ինչպես նաեւ փոստի փոխանակման կենտրոնում ծանրոցների նոր հոսքագծի տեղադրման ծրագրերի ֆինանսավորումներ, որոնք կնպաստեն ծառայությունների որակի բարելավմանը:
- PosTransfer ապրանքային նշանի ներքո դրամական փոխանցումների զարգացում եւ նոր փոստային օպերատորների, ինչպես նաեւ ոչ փոստային մասնակիցների (արագ դրամական փոխանցումների համակարգերի օպերատորների) ներգրավում:
Մասահիկո Մետոկին բարձր է գնահատել վերջին 2 տարում ՀայՓոստի իրականացրած թվային տրանսֆորմացիան, iNovation դուստր ընկերության կողմից մշակված Phoenix ծրագրի հնարավորությունները: Ինչպես նաեւ ընդգծվել են HayPostMed դեղատնային ցանցի գործարկման, ամբողջ ՀՀ-ում դեղերի առաքման կարեւորությունը եւ անհրաժեշտությունը:
«Շնորհակալ ենք Համաշխարհային փոստային միությանը գլխավոր գրասենյակում հանդիպման հարթակ ստեղծելու, ինչպես նաեւ համաճարակի ընթացքում եւ մինչ օրս կատարած հսկայական աշխատանքի համար: ՀայՓոստը Համաշխարհային փոստային միության անդամ կազմակերպություն է եւ այս քննարկումը նոր հնարավորություններ կստեղծի փոստային ցանցի զարգացման, ծառայությունների ընդլայնման եւ նորարարական տեխնոլոգիաների ինտեգրման շնորհիվ»,- նշել է Հայկ Կարապետյանը։
***
Համաշխարհային փոստային միությունը (UPU) միջպետական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1874 թվականին՝ ապահովելու եւ բարելավելու փոստային հաղորդակցությունը Համաշխարհային Փոստային Միության կողմից ստեղծված միասնական փոստային տարածքում: Ի հավելումն ունիվերսալ ցանցի պահպանմանը՝ այն սահմանում է միջազգային փոստի փոխանակման կանոններ իր 192 անդամ պետությունների միջեւ եւ տալիս առաջարկություններ փոստփոխանակումը արդիականացնելու եւ հաճախորդների սպասարկման որակը բարելավելու համար:
***
ՀայՓոստ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից ՀայՓոստ ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ-կազմակերպություն՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: ՀայՓոստ ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի շուրջ 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային եւ ֆինանսական ծառայություններ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: