IT նոր դուստր ձեռնարկություն՝ «Հայփոստ»-ի կազմում
16.02.2021 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ /


Ինչպես նշել են ընկերությունում, «Այնովեյշն»-ը բարձրակարգ ծրագրավորողներից բաղկացած ընկերություն է: Այն զբաղվելու է «Հայփոստ»-ի եւ այլ ընկերությունների համար ծրագրային լուծումների կառուցումամբ, վեբ հավելվածների եւ կորպորատիվ համակարգերի մշակմամբ, բիզնես հետազոտության գործիքների տրամադրմամբ, թվային տեխնոլոգիաների եւ թվային տրանսֆորմացիաների վերաբերյալ խորհրդատվությամբ եւ այլն:
«Այս ընկերության հաջող գործունեությունը կնպաստի «Հայփոստ»-ի առաջընթացին: «Այնովեյշն»-ը թվային լուծումների շուկայում իր տեղը կգրավի այնպիսի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպիսիք են՝ կայքերի, բջջային հավելվածների, համակարգչային համակարգերի մշակում, համակարգերի ներկառուցում»,- նշել է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: