ՀայՓոստ ընկերությունը գործարկել է ՀայՓոստ Մեդ դեղատնային ցանցի առաջին դեղատունը, որը գործում է 0019 փոստային բաժանմունքում, հասցե՝ Մ. Բաղրամյան 23 ¼ տարածք: ՀայՓոստը գործարկել է նաեւ դեղերի առաքման ծառայություն. բոլոր մարզերի բնակիչները կարող են զանգահարել 010 30 30 30 հեռախոսահամարին, պատվիրել անհրաժեշտ դեղեր, դեղատնային ապրանքներ եւ ստանալ մոտակա փոստային բաժանմունքում կամ նշված հասցեում 1-2 աշխատանքային օրվա ընթացքում: «ՀայՓոստը միայն փոստ չի, այն կառուցվող եւ աճող էկոհամակարգ է: Այժմ այս համակարգում ստեղծվում է դեղատնային ցանց, որն ավելի հասանելի եւ հարմարավետ կդարձնի մեր ծառայությունները: Սա բացառիկ նորարարություն է: Այսուհետ մեր բնակիչները կարող են այցելել ՀայՓոստ Մեդի դեղատուն, ինչպես նաեւ պատվիրել դեղեր տուն առաքման միջոցով: Այս գործընթացը շարունակական է. առաջիկայում նախատեսում ենք բացել մեր երկրորդ դեղատունը Կիեւյան փողոցում»,- նշել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:«ՀայՓոստ Մեդը համագործակցում է դեղորայք ներմուծող խոշոր կազմակերպությունների հետ, եւ անում ենք առավելագույնը, որ մեր դեղերը եւ դեղատնային ապրանքները լինեն որակյալ եւ մատչելի: ՀայՓոստ Մեդի առանցքային գործառույթն է առաքման ծառայությունը, որից առաջիկայում կօգտվեն ոչ միայն մարզերի, այլեւ Երեւանի բնակիչները»,- ասել է ՀայՓոստի Կոմերցիոն տնօրեն Ցոլակ Հովհաննեսյանը:ՀայՓոստ Մեդ դեղատանը կարելի է գտնել նաեւ մանկական սնունդ, կանացի հիգիենայի եւ խնամքի պարագաներ, կենսաբանական ակտիվ հավելումներ, բժշկական սարքավորումներ եւ այլն: Դեղատանը սպասարկում են որակավորում ունեցող եւ բանիմաց աշխատակիցներ, ովքեր գրագետ խորհրդատվություն են տրամադրում: ՀայՓոստ Մեդ դեղատունը աշխատում է ամեն օր, ժամը՝ 09:00-21:00: Նախատեսվում է առաջիկայում դեղերի առաքման ծառայությունը մատուցել նաեւ Երեւան քաղաքում: Tweet Դիտում՝ 2167