ՀայՓոստի բաժանմունքներում կստեղծվեն Wildberries-ի հանձնման կետեր
27.12.2021 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀայՓոստ


Հուշագիրը ստորագրել են ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը եւ Wildberries-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:
Ըստ հուշագրի՝ կողմերը պետք է համագործակցեն էլեկտրոնային առեւտրի եւ փոստային կապի ոլորտներում: Ռուսաստանի էլեկտրոնային առեւտրի խոշորագույն ցանցի՝ Wildberries-ի հանձնման կետեր կստեղծվեն ՀայՓոստի բաժանմունքներում: ՀայՓոստի մասնակցությամբ Հայաստանում կիրականացվի ներդրումային մեծ ծրագիր, կստեղծվի համատեղ լոգիստիկ կենտրոն: Նախատեսվում է նաեւ Wildberries-ի ցանցով վաճառվող ապրանքներն այլ երկրներ արտահանելու համար լոգիստիկ շղթայի համատեղ կառուցում, ինչը կնպաստի նաեւ հայկական արտադրանքի վաճառքին Wildberries-ի ցանցով:
Տատյանա Բակալչուկը նշել է, որ ՀայՓոստը դառնում է Wildberries-ի ռազմավարական գործընկերը, եւ այդ համագործակցությունից պետք է սպասել երկուստեք դրական զարգացումներ:
«Wildberries-ի հետ համագործակցությունը շատ ուժեղ խթան կդառնա Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացման համար: Մենք արդեն մեկ տարի է, ինչ աշխատում ենք այս ուղղությամբ եւ 2022թ. առաջին եռամսյակում արդեն կունենանք Wildberries-ի հանձնման 40 կետեր ՀայՓոստի բաժանմունքներում: Շատ էական է, որ խոշորագույն այս ընկերությունը որոշ հատվածներում կօգտվի հայկական թվային արտադրանքից: Կարեւոր է նաեւ, որ հայկական բազմաթիվ ապրանքանիշեր կկարողանան օգտվել Wildberries-ի ցանցի ընձեռած հնարավորություններից»,- ասել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Նախատեսվում է նաեւ ՀայՓոստի iNovation դուստր ձեռնարկության թվային լուծումների եւ արտադրանքի կիրառում Wildberries-ի ցանցում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: