Wildberries-ի լոգիստիկ նոր կենտրոնն իր բնույթով տարածաշրջանային կլինի

27.12.2021 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wildberries #Տատյանա Բակալչուկ #Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Wildberries ռուսաստանյան առցանց հարթակի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպմանը նշել է, որ կառավարությունը առաջնահերթություն է համարում տնտեսությունում ներդրումների ներգրավումը եւ պատրաստ է աջակցել ՀՀ-ում առաջատար ընկերությունների զարգացման ծրագրերին:

Տատյանա Բակալչուկն արդյունավետ է գնահատել փոխգործակցությունը, ինչի մասին է վկայում Wildberries-ի միջոցով թե՛ հայկական արտադրանքի վաճառքի, թե՛ Հայաստանից կատարվող էլեկտրոնային առեւտրի ծավալի աճը: Այս համատեքստում նա կարեւորել է «ՀայՓոստի» հետ համագործակցությունը եւ տեղեկացրել, որ հաջորդ տարի Wildberries ընկերությունը նախատեսում է լայնածավալ ներդրումներ իրականացնել Հայաստանում՝ կառուցել նոր լոգիստիկ, իր բնույթով տարածաշրջանային կենտրոն:



Զրուցակիցները մտքեր են փոխանակել լոգիստիկ նոր կենտրոնի կառուցման, ապրանքների եւ ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացման, տեղական արտադրանքի արտահանման շուկաների ընդլայնման հնարավորությունների շուրջ:
Դիտում՝ 2165

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW