ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստան է ժամանել Wildberries ընկերության հիմնական սեփականատեր եւ գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:Այսօր ԱԺ-ում Տատյանա Բակալչուկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային առեւտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաեւ դրա շուրջ իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային առեւտրաշրջանառության զարգացմանը համահունչ:Հակոբ Արշակյանը կարեւորել է ապրանքների եւ ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը՝ անկախ աշխարհագրական վայրից, ինչպես նաեւ տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների զարգացումը: Այս համատեքստում կարեւորվել է Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ ՀայՓոստի հետ համագործակցության զարգացումը:«Տատյանա Բակալչուկը գոհունակությամբ արձանագրել է հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը Wildberries հարթակի միջոցով, որը հասնում է տարեկան շուրջ $8 միլիոնի եւ տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշով: «ՀայՓոստի» հետ համագործակցության վերաբերյալ նշվել է, որ 2022 թ. պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղերում»,- ասված է հաղորդագրության մեջ:Հայաստանում Wildberries ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ կենտրոն: 20.12.2021 | 15:19 Wildberries-ը նախատեսում է ընդլայնել լոգիստիկ ցանցը Հայաստանում Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ եւ համագործակցության հուշագրի ստորագրում Wildberries-ի եւ ՀայՓոստի միջեւ:Wildberries ընկերությունը էլեկտրոնային առեւտրի առաջատարն է ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020թ. կազմել է ավելի քան $5.9 մլրդ: Ընկերությունն ունի ավելի քան 20.000 աշխատակից, գործունեություն է ծավալում աշխարհի բազմաթիվ երկրներում: Tweet Դիտում՝ 3258