Wildberries-ը նախատեսում է ընդլայնել լոգիստիկ ցանցը Հայաստանում
20.12.2021 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ biographe.ru

Ռուսաստանյան Wildberries առցանց խանութի հիմնական սեփականատեր Տատյանա Բակալչուկը Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախատեսում է ընդլայնել լոգիստիկ ցանցը Հայաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում, ինչպես նաեւ ինչ-որ պահի մուտք գործել Ուզբեկստանի «շատ խոստումնալից շուկա»։
Բակալչուկը՝ յոթ երեխաների մայր եւ նախկին ուսուցիչ, ով հիմնել է Wildberries-ը 2004 թվականին երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակ, նշել է, որ անհրաժեշտ է ավելի ինտենսիվ աշխատանք իրականացնել եղած ծրագրերի շրջանակում: «Մենք ցանկանում ենք ուժեղացնել մեր աշխատանքը տեղի ձեռներեցների հետ»,- ասել է նա։
Նշենք, որ ընթացիկ տարվա ընթացքում Wildberries-ը մուտք է գործել 11 նոր շուկա՝ ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Մոլդովա, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Թուրքիա եւ Մեծ Բրիտանիա: Իսկ հաջորդ ամիս, ըստ Բակալչուկի, ընկերությունը նախատեսում է դուրս գալ եւս երկու երկրների շուկաներ։
Անդրադառնալով IPO անցկացնելու հեռանկարին, Տատյանա Բակալչուկը նշել է, որ «այս կյանքում ամեն ինչ հնարավոր է, սակայն նշված հարցը դեռեւս մեր ռազմավարության մաս չի կազմում»: «Մեզ մոտ եկող բանկերն ասում են. հասկացեք, հիմա ամենանպաստավոր ժամանակն է IPO-ի համար, քանի որ դա կլինի հավաքագրված ամենաէժան գումարը: Նրանք կարծում են, որ այս էյֆորիան, ամենայն հավանականությամբ, կանցնի երկու տարի հետո»,- ասել է գործարարը։
Միաժամանակ, Բակալչուկը բացառել է մասնաբաժնից հրաժարվելու հնարավորությունը՝ հօգուտ ռազմավարական ներդրողի։ «Սա հարյուր տոկոսանոց մերժում է։ Եթե IPO-ի մասով տեսիլային հույս կա, ապա ներդրող ներգրավելը՝ միանշանակ ոչ»,- ասել է Բակալչուկը, ում պատկանում է ընկերության 99%-ը:
Տատյանա Բակալչուկը 2021 թվականի ընթացքում մոտ 1300%-ով ավելացրել է իր կարողությունը։ Ըստ Forbes-ի՝ նա մոլորակի ամենահարուստ մարդկանց շարքում կարողության աճի տեմպով աշխարհում առաջինն է։
Banks.am-ը հիշեցնում է, որ նոյեմբերի սկզբին Wildberries-ը հայտարարել էր Հայաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում պատվերների տրամադրման բրենդային գործընկեր կետերի բացման ծրագրի մեկնարկի մասին։ Այսուհետ նշված երկրների ձեռնարկատերերը կարող են ինքնուրույն բացել կետեր եւ եկամուտ ստանալ պատվերների տրամադրման համար:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: