Wildberries-ի սեփականատերն աշխարհում առաջինն է կարողության աճի տեմպով
09.12.2021 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ hansanglab.com

Ինչպես հաղորդում է Rusbase-ը՝ վկայակոչելով ամերիկյան Forbes-ը, Տատյանա Բակալչուկը մոլորակի ամենահարուստ մարդկանց շարքում կարողության աճի տեմպով աշխարհում առաջինն է։
Եթե 2020 թվականին Բակալչուկի կարողությունը գնահատվում էր $1 մլրդ, ապա ներկայումս այն կազմում է $13 մլրդ։ Այսպիսով, Տատյանա Բակալչուկը մեկ տարում Forbes-ի ռուսաստանյան գործարարների վարկանիշում 93-ից բարձրացել է 13-րդ հորիզոնական։
Ընդհանուր առմամբ, այս տարվա ընթացքում ռուսաստանցի միլիարդատերերի կարողությունն աճել է 30%-ով։ Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի բոլոր միլիարդատերերի կարողությունը գնահատվում է $630 միլիարդ, այս ցուցանիշով Ռուսաստանը հինգերորդն է աշխարհի երկրների շարքում։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: