ՀՀ գործարարները կկարողանան Wildberries-ի պատվերների տրամադրման կետեր բացել
01.11.2021 | 13:10 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ gazeta.ru

Այսուհետ նշված երկրների ձեռնարկատերերը կարող են ինքնուրույն բացել կետեր եւ եկամուտ ստանալ պատվերների տրամադրման համար: Յուրաքանչյուր ոք կարող է Wildberries-ի հետ բացել գործընկերային կետ, եթե ունի իրավաբանական անձի կարգավիճակ: Դրա համար բավական է գրանցվել ընկերության բջջային հավելվածում եւ տրամադրել տեղեկատվություն տարածքի մասին:
Wildberries-ը գործընկերներին սուբսիդիաներ է տրամադրում աշխատանքի առաջին չորս ամիսների ընթացքում պատվերների տրամադրման կետի շրջանառությունից ավելացված վարձատրության տեսքով: Ընկերությունը հույս ունի, որ նման սուբսիդավորման ծրագիրը ձեռնարկատերերին թույլ կտա արագ փոխհատուցել ներդրումները կետ բացելու համար, որոնց հետ վերադարձի միջին ժամկետը մոտ երեք ամիս է, ասված է հաղորդագրության մեջ։
Պատվերների տրամադրման համար գործընկեր կետերի բացման հնարավորությունը Wildberries-ը գործարկել է 2020 թվականի սեպտեմբերին: Ներկայումս Ռուսաստանում նման կետերի ընդհանուր թիվը գերազանցում է 8,5 հազարը: 2021 թվականի հոկտեմբերին դրանց միջին շրջանառությունը սեպտեմբերի համեմատ աճել է մեկուկես անգամ եւ հասել մոտ 4-5 միլիոն ռուբլու։
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: