ՀայՓոստը մինչեւ 50%-ով իջեցնում է դեպի Եվրոպա ուղարկվող առաքանիների սակագները

08.10.2021 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #Հայկ Կարապետյան #առաքանիներ
ՀայՓոստը հատուկ ակցիայի շրջանակում մինչեւ 50%-ով իջեցնում է դեպի Եվրոպա ուղարկվող առաքանիների սակագները:

Միջազգային ավիափոխադրող ընկերությունների հետ հաջող բանակցությունների շնորհիվ, ՀայՓոստը դեպի Եվրոպական երկրներ 1 կիլոգրամից ավել ծանրոցների համար առաքման սակագները իջեցրել է 50%-ով՝ յուրաքանչյուր հաջորդ կիլոգրամի համար: Իսկ մանր կապոցների առաքման սակագինը իջեցվել է մոտ 25%-ով:

Համաշխարհային Փոստային Միությունը հոկտեմբերի 8-ին տոնում է Փոստի համաշխարհային օրը, որի առթիվ ՀայՓոստը բացեց նոր, հերթական վերաբրենավորված փոստային բաժանմունքը: Այն տեխնիկապես հագեցած է եւ ունի մի շարք նորարարություններ, ինչպես հերթերի կարգավորման էլեկտրոնային համակարգ, հանդերձարան, որտեղ հաճախորդը կարող է փորձել առցանց պատվիրված իրերը, բջջային հեռախոսների եւ աքսեսուարների վաճառք, Wi-Fi հասանելիություն եւ այլն:

«Արդիականացումից հետո այսօր վերաբացվում է նորացված այս գեղեցիկ, հարմարավետ, տեխնոլոգիական լուծումներով վերազինված փոստային բաժանմուքը։ Օրը նշանակալի է նաեւ նրանով, որ այսօր Փոստի համաշխարհային օրն է, ինչի առիթով ուզում եմ սրտանց շնորհավորել ոլորտի բոլոր աշխատակիցներին, մաղթել նորանոր ձեռքբերումներ անչափ կարեւոր եւ պատասխանատու իրենց գործունեությունում։ Այն հետեւողական աշխատանքը, որն այսօր իրականացվում է «ՀայՓոստ»-ի  աշխատակիցների կողմից, վստահություն է ներշնչում, որ առաջիկայում էլ ավելի կբարձրանա մեր բնակչությանը մատուցվող ծառայությունների  որակը եւ կընդլայնվի դրանց շրջանակը»,- նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը:

«Շնորհավորում եմ բոլորիս Փոստի համաշխարհային օրվա առթիվ եւ ողջունում մեր նորաբաց, վերաբրենդավորված բաժանմունքում: Մեր բաժանմունքները դառնում են ավելի հագեցած եւ ժամանակակից: Հոկտեմբեր ամսից առաջարկում ենք հատուկ ակցիա. այժմ ավելի մատչելի ենք դարձնում դեպի Եվրոպական բոլոր պետություններ ուղարկվող առաքանիների սակագները: Սա հնարավորություն կտա ամրապնդել Եվրոպայի հետ կապը եւ միաժամանակ աջակցել փոքր եւ միջին բիզնեսին»,- ասել է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

Եվրոպական երկրների համար ծանրոցների եւ մանր կապոցների նոր սակագներին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այս հղումով։
Դիտում՝ 1821
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW