«Հայփոստ»-ը գործարկում է Haypost Pay դրամապանակի բետա տարբերակը
27.04.2021 | 13:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ «Հայփոստ»

Հաշիվը հնարավոր է լիցքավորել բանկային քարտերից, ինչպես նաեւ կանխիկ դրամով՝ մոտենալով «Հայփոստ»-ի ցանկացած բաժանմունք: Haypost Pay բետա թողարկման դրամապանակով հնարավոր է լիցքավորել բջջային հեռախոսի հաշիվը, իրականացնել կոմունալ, ինտերնետի, հեռուստատեսության եւ այլ վճարումներ, ինչպես նաեւ կատարել փոխանցումներ այլ Haypost Pay հաշվետերերի:
Դրամապանակի հաշվի գումարը հնարավոր է կանխիկացնել փոստային բաժանմունքներում, շուտով նաեւ՝ ուղարկելով բանկային քարտի հաշվին: Haypost Pay դրամապանակի հաշվետերերը միմյանց փոխանցումներ կարող են կատարել առանց միջնորդավճարի: Հավելվածը այժմ նախատեսված է Android, շուտով նաեւ iOS օպերացիոն համակարգերով գործող սմարթֆոնների համար:
««Հայփոստ»-ը փոփոխությունների ճանապարհին է, մեր նպատակն է սկիզբ դնել փոստային ծառայություների մատուցման նոր մշակույթի ձեւավորմանը եւ առաջարկել նորարար ու առաջադեմ լուծումներ: Ուստի, այսօր մեր հաճախորդներին ենք ներկայացնում Haypost Pay դրամապանակի բետա տարբերակը: Մեր հաճախորդներին խնդրում ենք ակտիվորեն օգտվել Haypost Pay հավելվածից, քանի որ հենց ձեր արձագանքների, առաջարկների հիման վրա ենք մեր հավելվածն էլ ավելի բարելավելու եւ զարգացնելու»,- նշել է «Հայփոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Ֆինանսական ծառայություններից օգտվելուց բացի, «Հայփոստ»-ի հաճախորդները դրամապանակով նաեւ կարող են հետեւել իրենց առաքանիների հետագծին՝ որոնումն իրականացնելով առաքանու բեռնային համարով:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: