2019-ի ավարտին Banks.am-ն ամփոփում է Հայաստանի տնտեսության այն ոլորտները, որոնք տարվա ընթացքում ունեցել են ակնհայտ ձեռքբերումներ:ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը Banks.am-ի հետ զրույցում ներկայացնում է անցնող տարվա ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները քաղավիացիայի ոլորտում:Արդյունքներ2019-ը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի համար եղել է զգալի փոփոխությունների տարի՝ լի ձեռքբերումներով եւ նվաճումներով: 21.06.2019 | 08:42 Տաթեւիկ Ռեւազյան. Պետք է ավելի գրավիչ դառնանք ավիաընկերությունների համար Հայաստանին հնարավորություն է ընձեռվել նախագահելու «Եվրակոնտրոլ» կազմակերպության մշտական հանձնաժողովը: Նոյեմբերի 28-ի վերջին նիստի ընթացքում ներկայացրել եմ Հայաստանի ավիացիոն ոլորտում տեղի ունեցած բարեփոխումները եւ ձեռքբերումները: Լուսանկարը՝ Անձնական արխիվից 2019-ի նոյեմբերի 7-ից Հայաստանի եւ Վրաստանի օդային տարածքում ներդրվել է միասնական «Մայրուղիներից ազատ Հարավ Կովկասյան օդային տարածքի» հայեցակարգը, որը հնարավորություն է տալիս իրականացնել թռիչքներ Հայաստան- Վրաստան օդային սահմանի հատման պարզեցված գործընթացներով։ Դրա արդյունքում կարելի է հնարավորինս նվազեցնել թռիչքային ճանապարհը, ինչով էլ պայմանավորված՝ կնվազի շրջակա միջավայրին հասցվող վնասի չափը։ Հայաստանը նմանատիպ հայեցակարգի ներդրման առաջամարտիկներից է եւ եվրոպական մի շարք երկրների համար ծառայում է որպես լավագույն օրինակ։ Լուսանկարը՝ Photolure Մշակվել է օրենքի նախագիծ, որի համաձայն՝ Հայաստանից օդային ուղեւորների ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվում են այն ֆիզիկական անձիք, որոնք սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով օդանավակայաններ, առեւտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթներ են իրականացնում IATA ամառային եւ ձմեռային ժամանակաշրջանում: Այսինքն, վերը նշված արտոնությունը տրամադրվելու է ոչ միայն Ryanair ավիաընկերության, այլեւ ցանկացած այլ ավիաընկերության կողմից սպասարկվող ուղեւորներին միայն այն ուղղությունների համար, որոնք համապատասխանում են այս նախագծով սահմանված պայմաններին։ 15.07.2019 | 13:08 Տաթեւիկ Ռեւազյան. Հայաստանի քաղավիացիան ճանաչելի է դարձել աշխարհին Դեպի ՀՀ կանոնավոր փոխադրումներԴեպի Հայաստան կանոնավոր փոխադրումներ է սկսել օտարերկրյա 6 ավիաընկերություն. ապրիլից ռումինական Tarom ավիաընկերությունը՝ Բուխարեստից դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ, մայիսից ուկրաինական SkyUp-ը՝ Կիեւից եւ Օդեսայից դեպի Երեւան եւ հակառակը, հունիսից ռուսական Nordavia-ն՝ Մոսկվայից դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ, մայիսից ռուսական Ikar-ը՝ Սոչիից, Միներալնիյե Վոդիից, Վորոնեժից, Դոնի Ռոստովից, Նիժնի Նովգորոդից Սամարայից, Մոսկվայից դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով, հոկտեմբերից ռուսական IrAero Airlines ավիաընկերությունը Սոչիից եւ Մոսկվայից դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով, հունիսից իրաքյան UR Airlines-ը Էրբիլից Երեւան եւ հակառակ ուղղությամբ: 14.03.2019 | 09:25 Ուկրաինական SkyUp լոուքոսթերը հետաքրքրված է հայկական շուկայով Կապված Հայաստանում Փոքր ավիացիայի զարգացման խնդիրների հետ՝ տեղեկացնում ենք, որ Կոմիտեի կողմից իրականացվել են մի շարք քայլեր: Տրամադրվում է շարունակական աջակցություն Կապան քաղաքի օդանավակայանի վերագործարկման միջոցառումներին:2019-ին Հայաստանում գրանցվել է Cessna երկու ինքնաթիռ, ընդ որում՝ դրանցից մեկը դեկտեմբերի 9-ից կիրառվում է ուսումնական նպատակով:Ryanair, airBaltic, Wizz Air, Transavia France2020-ին մի քանի նոր ավիաընկերություններ մուտք կգործեն հայկական շուկա, մասնավորապես. 16.10.2019 | 13:29 Ryanair-ը հայկական շուկա մուտքն ազդարարում է ակցիայով - Հունվարից Ryanair ավիաընկերությունը դեպի Երեւան չվերթներ կիրականացնի Հռոմ եւ Միլան քաղաքներից, իսկ մարտի վերջից նաեւ գերմանական Մեմինգեն քաղաքից դեպի Գյումրի եւ Բեռլինից դեպի Երեւան ու հակառակ ուղղություններով: Լուսանկարը՝ Warsaw.com - Մայիսից airBaltic ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Ռիգայից դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ: 09.10.2019 | 13:10 AirBaltic-ը չվերթեր կիրականացնի Երեւան-Ռիգա-Երեւան երթուղով - Wizz Air ավիաընկերությունը սկզբնական շրջանում չվերթներ կիրականացնի Վիեննայից եւ Վիլնյուսից դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով: 16.12.2019 | 12:03 Wizz Air-ը 2020-ի ապրիլից մուտք է գործում հայկական շուկա - Մարտից Transavia France ավիաընկերությունը նախատեսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Փարիզից դեպի Երեւան եւ հակառակ ուղղությամբ։«Սեւ ցուցակի» սպառնալիքի մասինՈլորտին ուղղված ամենասուր քննադատությունը կապված է Եվրոպական հանձնաժողովի օդային անվտանգության կոմիտեի հետ: Լուսանկարը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Համաձայն Եվրոպական կանոնակարգերի՝ բոլոր երրորդ պետությունների օդանավ շահագործողները ԵՄ անդամ երկրներ թռիչքներ իրականացնելու նպատակով պետք է ստանան Երրորդ երկրի օդանավ շահագործողի թույլտվություն (Third Country Operators- TCO): Դեռեւս 2018-ին այդ թույլտվությունը ստանալու նպատակով «Տարոն Ավիա», Atlantis European Airways եւ «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունները դիմել էին Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությանը: Բացառությամբ «Տարոն Ավիա» ընկերության, մյուս երկու ավիաընկերությունները ստացել են նշված թույլտվությունը, ընդ որում՝ Atlantis European Airways-ը թույլտվությունը ստացել է դժվարություններով:Փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության կողմից որոշում է կայացվել «Տարոն Ավիա» ավիաընկերությունում լրացուցիչ ուսումնասիրություն կատարել, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքների անվտանգությանն առնչվող մի շարք լուրջ թերություններ եւ անհամապատասխանություններ: Լուսանկարը՝ vestikavkaza.ru Կասեցվել է «Տարոն Ավիա» ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը եւ սահմանվել 6-ամսյա ժամկետ՝ դրանց վերացման համար: «Տարոն Ավիա»-ն դիմել է Կոմիտեին՝ շահագործողի վկայականը դադարեցնելու խնդրանքով, ինչը բավարարվել է: Ավիաընկերության խնդրանքը պայմանավորված է եղել սահմանված ժամկետում արձանագրված թերությունների վերացման անհնարինության հանգամանքով:«Տարոն Ավիա» եւ Atlantis European Airways ավիաընկերությունների հետ կապված խնդիրները պատճառ են հանդիսացել Կոմիտեն Եվրոպական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում պահելու համար: Դրան նպաստել է նաեւ Հայաստանում գրանցված եւ Աֆրիկայի մայրցամաքում օդանավ շահագործելու փաստը եւ այն, որ Հայաստանը դիտարկվում է որպես «հարմարավետ պետություն» օդանավ շահագործողի վկայական ստանալու եւ այլ երկրում գործունեություն ծավալելու առումով: Վերոգրյալը պատճառ է հանդիսացել Կոմիտեին Եվրոպական հանձնաժողովի օդային անվտանգության կոմիտեի նիստին հրավիրելու համար:Օդային անվտանգության կոմիտեի նիստի հանդիպման նպատակը սահմանափակված ավիաընկերությունների ցանկի թարմացումն է, որոնց նկատմամբ Եվրոպական հանձնաժողովը սահմանում է արգելքներ: Եվրոպական հանձնաժողովի օդային անվտանգության կոմիտեի նիստի ընթացքում քննարկվել են Կոմիտեի եւ ՀՀ գրանցված ավիաընկերությունների գործառույթների համապատասխանությունը Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) կանոնակարգերին: Լուսանկարը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Եվրոպական հանձնաժողովը եւ Օդային անվտանգության կոմիտեն բարձր են գնահատել Կոմիտեի տրամադրած հիմնավորումները: Դրանք հիմք են հանդիսացել Հայաստանում գրանցված ավիաընկերությունների վրա որեւէ գործառնական սահմանափակումների չկիրառմանը: Միաժամանակ, Եվրոպական հանձնաժողովը հայտնել է իր պատրաստակամությունը Կոմիտեին տրամադրելու անհրաժեշտ աջակցություն, որի շրջանակում 2020-ի փետրվարի առաջին շաբաթում նախատեսում է մասնագիտական խմբի այցելություն Հայաստան՝ Կոմիտեի ներկայացված փաստարկների հավաստիությունն ուսումնասիրելու նպատակով:Եվրոպական հանձնաժողովի կողմից Կոմիտեի գործառույթների նկատմամբ երբեւէ որեւէ վերահսկողության չի իրականացվել, ուստի անվտանգության վերահսկողության նվազման փաստարկը Կոմիտեն համարում է չհիմնավորված: Ապագա անելիքները 2019-ին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կարգավիճակի փոփոխությամբ պայմանավորված, քննարկվել է ինքնաֆինանսավորման մեխանիզմի ներդրման հարցը, որը հնարավորություն կտա զարգացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի մասնագիտական ներուժը եւ ապահովել կայուն ֆինանսավորում: Լուսանկարը՝ Photolure Աշխատանքները մեկնարկել են դեռեւս այս տարվանից, սակայն աշխատատարության պատճառով հնարավոր չի եղել ավարտել, ուստի նախատեսում ենք իրականացնել դրանք 2020-ին:Պատրաստեց Ամալի ԽաչատրյանըԱռաջին ձեռքից. 2019-ը ՊԵԿ-ի համարԱռաջին ձեռքից. 2019-ը զբոսաշրջության համար Tweet Դիտում՝ 5912