Իռլանդական Ryanair բյուջետային ավիաընկերությունը 2020-ից թռիչքներ կիրականացնի Երեւանից եւ Գյումրիից մի շարք եվրոպական ուղղություններով: 21.08.2019 | 15:18 Քննարկվել է «RyanAir» ավիաընկերության մուտքը Հայաստան «Մենք այստեղ ենք, որպեսզի հայտարարենք երեք նոր ուղղության մասին. հունվարի 14-ից թռիչքներ կիրականացվեն Երեւանից Հռոմ եւ Միլան, իսկ ամռանից՝ դեպի Բեռլին, ինչպես նաեւ Գյումրիից կլինի առաջին թռիչքը դեպի Մեմմինգեն (Գերմանիա)»,- հայտարարել է Ryanair-ի գլխավոր կոմերցիոն տնօրեն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայընը Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը:Նա տեղեկացրել է, որ Հայաստանը 40-րդ երկիրն է, ուր մուտք է գործում ավիաընկերությունը։Տոմսերի միջին արժեքը կկազմի €35:Դեյվիդ Օ՛Բրայընն ընդգծել է, որ ընկերությունը հայկական շուկայում գործունեություն կծավալի ցածր գներով, սակայն բարձր արդյունավետությամբ։ Սկզբում յուրաքանչյուր ուղղությամբ շաբաթական կլինի երկու թռիչք, հաջողության դեպքում՝ դրանց թիվը կավելանա։ Ryanair-ի չվերթներն ուղիղ են:«Կարծում ենք՝ այն 130 000 ուղեւորների փոխադրումը, որ մենք կիրականացնենք, կնպաստի նաեւ օդանավակայանում աշխատատեղերի բացմանը։ Եթե դուք համեմատելու լինեք մեր ավիաընկերության սակագները բարձրարժեք ավիաընկերությունների սակագների հետ, ապա կտեսնեք, որ այս 130 000 ուղեւորները կխնայեն €20 մլն»,- նշել է նա։Ryanair-ը նաեւ հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, ըստ որի՝ Հայաստանում գործունեության մեկնարկի կապակցությամբ ընկերությունը ակցիա է հայտարարում: Մինչեւ 2020թ. մայիսը նախատեսված ուղեւորությունները մինչեւ 2019թ. հոկտեմբերի 18-ի կեսգիշեր ամրագրելու դեպքում տոմսերի գինը կմեկնարկի €29.99-ից: Ընկերությունը հորդորում է գրանցվել www.ryanair.com-ում, քանի որ մատչելի տոմսերն արագ են սպառվում: Tweet Դիտում՝ 22509