Տաթեւիկ Ռեւազյան. Հայաստանի քաղավիացիան ճանաչելի է դարձել աշխարհին

15.07.2019 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաթեւիկ Ռեւազյան #Քաղավիացիա
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն այսօր ամփոփել է պաշտոնավարման մեկ տարին։

Banks.am-ը հատվածներ է առանձնացրել ասուլիսից։

Քաղավիացիայի գործառույթները

Երբեմն նկատվում է, որ Հայաստանում շատերը լավ չեն պատկերացնում, թե մենք իրականում ինչով ենք զբաղվում։ Շատ հաճախ կարծիքներ են հնչում, թե մենք ենք որոշում ավիատոմսերի գները, դրանց աճը կամ նվազումը եւ այլն, սակայն մենք միայն կանոնակարգում ենք օդային տրանսպորտի ոլորտի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին։

Մենք ենք նաեւ թույլտվություններ տալիս Հայաստան չվերթներ իրականացնելու համար՝ հաշվի առնելով անվտանգության չափանիշները։

Ներդրումների մասին

Թռիչքային անվտանգությունն ամենաբարձր մակարդակով պահելու համար շատ կարեւոր է կրթությունը։ Մեզ համար կարեւոր է եղել անվճար տեղեր գտնել աշխարհի տարբեր ավիացիոն ուսումնական հաստատություններում եւ մեր բանակցությունների արդյունքում Սինգապուրի, Չինաստանի, ֆրանսիական Թուլուզի ակադեմիաները մեզ անվճար տեղեր են հատկացրել։

Տարբեր բարձրակարգ մասնագետներ իմ հրավերով անվճար դասախոսություններ են կարդացել կոմիտեի աշխատակիցների համար։


Սինգապուրի քաղավիացիան առաջիկայում մեր երկիր պատվիրակություն կուղարկի, որն անվճար կուսումնասիրի օդանավակայանի անվտանգության վերաբերյալ հարցերը։

Հնարավոր ներդրողների հետ բանակցություններ են վարվում Հայաստանում օդաչուական ինժեներական դպրոց, ինչպես նաեւ գործարան բացելու ուղղությամբ։

Փոքր ավիացիա

Վերջերս գրանցել ենք երկու փոքր օդանավ եւ առաջին քայլերն այս ոլորտի զարգացման համար արդեն իսկ սկսվել են։

Խնդիրները շատ են եւ մասնավորի հետ համագործակցությամբ փորձում ենք հասկանալ դրանք եւ լուծումներ գտնել։

Նոր ավիաուղիներ եւ լոուքոսթերներ

Երբ ես ստանձնում էի իմ պարտականությունները՝ որպես կոմիտեի նախագահ, խոստացա՝ կանեմ այնպես, որ Հայաստանն ավիացիայի ոլորտում կճանաչվի ամբողջ աշխարհում։

Այսօր հպարտ եմ ասել, որ չկա որեւէ երկրի քաղավիացիայի ղեկավար, որ չգիտի Հայաստանի մասին։

Այս մեկ տարում ես գրեթե բոլորի հետ շփվել եւ ամեն ինչ արել եմ, որ չկասկածեն Հայաստանի մեծ հնարավորություններին։
Դիտում՝ 6641
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai