Ուկրաինական SkyUp լոուքոսթերը հետաքրքրված է հայկական շուկայով

14.03.2019 | 09:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#SkyUp #Քաղավիացիա #Ստեփան Փայասլյան
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Banks.am-ին հայտնել է, որ ուկրաինական SkyUp լոուքոսթեր ավիաընկերությունը հետաքրքրված է հայկական շուկայով, սակայն դեռ պաշտոնական հայտ չի ներկայացրել թռիչքներ իրականացնելու համար։

«Այդ փոխադրող ընկերությունից ծանուցում ստացել ենք, սակայն այս պահին սպասում ենք պաշտոնական հայտի ներկայացմանը»,- Banks.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի օդային փոխադրումների կարգավորման վարչության պետի տեղակալ Ստեփան Փայասլյանը:

Նա ընդգծել է, որ հավանականությունը մեծ է, որ հայտը կհաստատվի, քանի որ տվյալ ավիափոխադրողը չվերթներ է իրականացնում եվրոպական պահանջներին համապատասխան, իսկ ՀՀ օրենսդրությունը նույնական է ԵՄ-ի չափանիշներին։


Banks.am-ը նշում է, որ օրերս SkyUp-ի տարածած տեղատվության համաձայն՝ մարտի 11-ից մեկնարկելու էր Կիեւ-Երեւան չվերթների տոմսերի վաճառքը, իսկ թռիչքային ծրագիրը գործարկվելու էր 2019թ. մայիսի 17-ից։

Ըստ ավիաընկերության՝ թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի եւ ուրբաթ օրերին, Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանից։

SkyUp-ը Կիեւ-Երեւան չվերթի գինը մեկ ուղղության համար, առանց ուղեբեռի, հայտարարել էր 1829 գրիվնա (շուրջ 34 հազ. դրամ)։


Banks.am-ը նշում է, որ SkyUp Airlines ուկրաինական բյուջետային ավիաընկերությունը հիմնվել է 2016թ., իսկ թռիչքներ սկսել է իրականացնել 2018թ. մայիսից:

Հիմնական ուղղություններն են Եվրոպան, Մերձավոր Արեւելքը, Հյուսիսային Աֆրիկան:
Դիտում՝ 8781
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW