Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2018թ. հուլիսի 10-ից ղեկավարում է Տաթեւիկ Ռեւազյանը: Պաշտոնը ստանձնելուց հետո նա հայտարարեց, որ մտադիր է ակտիվորեն զարգացնել Հայաստանի ավիացիոն շուկան։ Banks.am-ը փորձել է պարզել Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարից՝ կոնկրետ ինչ քայլեր են կատարվում ավիաշուկայի զարգացման ուղղությամբ եւ առաջիկա ինչ նոր ծրագրեր կան։Ավիատոմսների գների նվազեցում Քաղաքացիական ավիացիայի նոր ռազմավարության շնորհիվ՝ քայլեր են կատարվում նոր ավիաընկերություններ ներգրավելու, ինչպես նաեւ առկա երթուղիների հաճախականությունն ավելացնելու ուղղությամբ։ Գործուն քայլեր են կատարվում ավիատոմսների գների նվազեցման ապահովման համար՝ մրցակցության ընդլայնման շնորհիվ: Այս ուղղությամբ հաջողության հասնելու համար առաջիկայում Քաղավիացիան նոր աշխատակից է ունենալու, որը զբաղվելու է ուղիների զարգացմամբ։ Նա ապահովելու է առավել սերտ համագործակցություն «Զվարթնոց» օդանավակայանի, կառավարության եւ մասնավոր հատվածի միջեւ: 19.07.2018 | 09:31 Տաթեւիկ Ռեւազյանը խոստանում է «ակտիվորեն զարգացնել ավիացիոն շուկան» Օրենսդրական փոփոխություններԿոմիտեն շարունակական աշխատանք է կատարում փոքր ավիացիայի զարգացմանն ուղղված օրենսդրական դաշտի կարգավորման համար։ Տաթեւիկ Ռեւազյանը Լուսանկարը՝ Անձնական արխիվից Անօդաչու թռչող սարքերի շահագործման արագ զարգացումն հաշվի առնելով՝ կարգավորվել է անօդաչու թռչող սարքերի շահագործման գործընթացը, որի նպատակն է ապահովել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունը:Կոմիտեի նախաձեռնությամբ ներկա պահին իրականացվում են աշխատանքներ՝ կապված գործող համակարգի արդիականացման հետ: Փոքր ավիացիայի զարգացումՀայկական նոր «Արմենիան հելիքոփթերս» եւ «Ատլանտիս Արմենիան էյրլյանզ» ավիաընկերությունների ստեղծմամբ Հայաստանում սկիզբ է դրվել փոքր ավիացիայի զարգացմանը։ 05.05.2018 | 10:31 Հայաստանի երկինքը կսպասարկեն ուղղաթիռները «Արմենիան հելիքոփթերս» ավիաընկերությունը ներկայում շահագործում է Robinson R66 տիպի եւ Airbus Helicopters EC 130T2 տիպի ուղղաթիռներ եւ առաջիկայում նախատեսում է կատարել շուրջ $10 մլն-ի ներդրում: «Ատլանտիս Արմենիան էյրլյանզ» ավիաընկերությունը ձեռք է բերել մեկ չեխական L-410 օդանավ եւ առաջիկայում նախատեսում է չվերթներ իրականացնել ինչպես Հայաստանում, այնպես էլ դեպի Վրաստանի տարբեր քաղաքներ: 16.03.2018 | 17:09 Կապանի օդանավակայանը կշահագործի չեխական L-410 ինքնաթիռը Փոքր ավիացիայի թռիչքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նվազեցվել են «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում թռիչք/վայրէջքների աէրոնավիգացիոն սպասարկումների սակագները՝ օդային երթեւեկության սպասարկում, կապ, նավիգացիա, դիտարկում, աերոնավիգացիոն տեղեկատվության ապահովում։ Լուսանկարը՝ Անձնական արխիվից Նվազեցվել է նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի թռիչք/վայրէջքների աէրոդրոմային սակագինը:Հաշվի առնելով, որ փոքր ավիացիան իրականացնում է ցածր թռիչքներ՝ կոմիտեի նախաձեռնությամբ սկսվել են աշխատանքներ՝ ուղղված Հայաստանում 60 մետրից բարձր խոչընդոտների հավաքագրմանը, որի ավարտից հետո այն կտրամադրվի շահագրգիռ կազմակերպություններին:ԵՄ-ի հետ ավիացիոն համաձայնագիր2017-ին քննարկվել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ միասնական ավիացիոն գոտու մասին համաձայնագրի նախագիծը։ 25.11.2017 | 14:26 ՀՀ-ն ու ԵՄ-ն ամփոփել են Ավիացիոն համաձայնագրի բանակցությունները Կոմիտեն ուսումնասիրել է համաձայնագրերից բխող անհրաժեշտ միջոցառումները եւ Հայաստանի կողմից ԵՄ-ին ներկայացվել է համաձայնագրի վերջնական նախագիծը, որը ներկայում ԵՄ պետությունների հետ համաձայնեցման փուլում է։Այս տարվա նոյեմբերի վերջին նախատեսվում է համաձայնագրի ստորագրման գործընթացի քննարկում: Եվրոպական ավիափոխադրողներՄիջազգային ավիափոխադրողների համար հայկական շուկան դիտվում է որպես փոքր շուկա։ Լուսանկարը՝ Անձնական արխիվից Վերջին 6 ամսում կոմիտեն փորձել է համագործակցության եզրեր գտնել ավելի քան 20 ավիաընկերության հետ։ Դրանց ներկայացուցիչները հիմնականում նշում են, որ հայկական շուկան փոքր է եւ այդ պատճառով նրանք գումարներ են պահանջում նոր ուղղություններ գովազդելու համար: Այսօրվա դրությամբ Հայաստանը մարքեթինգային բյուջե չունի: Այդուհանդերձ, կոմիտեն ուսումնասիրում է բոլոր հնարավորությունները:Ուշագրավ է, որ վերջնական որոշում կայացնելիս ավիաընկերությունների համար շատ կարեւոր դեր են խաղում ծախսերը, օրինակ՝ օդանավակայանի սակագները, օդի տուրքը, վերգետնյա սպասարկման վճարը եւ այլն: Ամերիկյան ավիափոխադրողներԵրբ խոսքը դեպի ԱՄՆ ուղիղ չվերթների մասին է, ապա հարկ է նշել, որ ոչ միայն ամերիկյան ավիափոխադրողները կարող են թռիչքներ իրականացնել այդ ուղղությամբ, այլեւ ոչ ամերիկյանները: Որպես պոտենցիալ ուղղություն հաճախ դիտարկվում է Լոս Անջելեսը, սակայն այստեղ կան կոմերցիոն խնդիրներ, որոնք բարդ է լուծել, բայց ոչ անհնարին: Լուսանկարը՝ Անձնական արխիվից Նոր համակարգերի ներդրումՄի շարք քայլեր են ձեռնարկվել Հայաստանի քաղավիացիան միջազգային պահանջներին համապատասխանեցնելու համար։ Վերջերս ներդրվել է «Բնութագրերի վրա հիմնված նավիգացիա» (PBN) համակարգը: Ի դեպ, Հայաստանն առաջին պետությունն է, որն ամբողջովին ներդրել է այս համակարգը։ Միաժամանակ, Հայաստանում ներդրվել է Օդային տարածք առանց մայրուղիների համակարգը (Free Route Air Space), որը նախատեսված է իրականացնել մի քանի փուլերով։ Սա հնարավորություն կտա օդանավ շահագործողներին պլանավորել եւ իրականացնել թռիչքն ամենակարճ հետագծով, ինչպես նաեւ կնվազեցի արտանետումները: Միջազգային քաղաքացիական ավիացիոն կազմակերպությունը (ICAO) վերջերս աուդիտ է անցկացրել, որի արդյունքներով՝ արձանագրվել է 84-85% ցուցանիշ. սա եվրոպական միջին գնահատականից բարձր արդյունք է: Պատրաստել է Թագուհի Հովհաննիսյանը Tweet Դիտում՝ 12469