Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի համար նախատեսված չեխական L-410 ինքնաթիռի ներկման աշխատանքներն արդեն հասնում են ավարտին։Օդանավակայանի ֆեյսբուքյան էջի համաձայն՝ ինքնաթիռը ձեռք է բերվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կողմից €5,5 մլն-ով եւ կատարելու է Երեւան-Կապան-Երեւան կանոնավոր չվերթներ։ 09.06.2017 | 16:59 Վարչապետ. Փոքր ավիացիան վաղ թե ուշ անհրաժեշտություն կդառնա Օդանավակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել հունիս-հուլիս ամիսներին։L-410 ինքնաթիռը նախատեսված է 19 ուղեւորի տեղափոխման համար: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017թ. հունիսին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն կատարած այցի ընթացքում ասել էր, որ փոքր ավիացիան Հայաստանում վաղ թե ուշ անհրաժեշտություն է դառնալու: «Համոզված եմ, որ վաղ թե ուշ փոքր ավիացիան դառնալու է անհրաժեշտություն, եւ աշխարհագրությունը բավականին մեծ է լինելու: Պետք է պատրաստ լինենք դրան եւ ունենանք զարգացման տեսլական»,- ասել էր կառավարության ղեկավարը: Tweet Դիտում՝ 8096