Վարչապետ. Փոքր ավիացիան վաղ թե ուշ անհրաժեշտություն կդառնա

09.06.2017 | 16:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #քաղավիացիա
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ փոքր ավիացիան Հայաստանում վաղ թե ուշ անհրաժեշտություն է դառնալու:

Այս մասին վարչապետն ասել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն իր այցի ժամանակ, որի նպատակն էր ծանոթացել ավիացիոն ոլորտի զարգացումներին եւ առաջիկա ծրագրերին:

«Անհրաժեշտ է ըստ ուղղությունների ուսումնասիրել առեւտրային փոխադրումները, հասարակական տրանսպորտի վիճակը, տվյալ ուղղության ներուժը, սակագնային քաղաքականության հնարավորությունները: Համոզված եմ, որ վաղ թե ուշ փոքր ավիացիան դառնալու է անհրաժեշտություն, եւ աշխարհագրությունը բավականին մեծ է լինելու: Պետք է պատրաստ լինենք դրան եւ ունենանք զարգացման տեսլական»,- նշել է կառավարության ղեկավարը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ընտրել այն թիրախային կետերը, որոնց ուղղությամբ հնարավոր կլինի չվերթեր իրականացնել:

Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում տաքսի ծառայությունների մատուցման հարցին՝ վարչապետը նշել է, որ «այդ ուղղությամբ պետք է իրականացնել շատ կոշտ վերահսկողություն, չպետք է յուրաքանչյուրին նույն կերպ վերաբերվել, այլ տարանջատել նորմալ աշխատող մարդկանց»:

Կարեն Կարապետյանը կարեւորել է նաեւ օդանավակայանում զբոսաշրջիկներին տեղեկատվական ծառայությունների մատուցման կետերի ավելացումը, որոնք կառաջարկեն գործակալներ, թարգմանիչներ, տրանսպորտ:

«Մենք պետք է մատուցենք այլընտրանքային ժամանակակից ծառայություններ»,- ասել է վարչապետը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երեւանի կենտրոն տրանսպորտային երթուղու ներդրմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել օդանավակայանի գործունեության ընդլայնման 2021-2023 թթ. ծրագրի նախագծին:  

Քաղավիացիայում վարչապետին տեղեկացրել են, որ համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել Հայաստանից կանոնավոր բեռնափոխադրումներ սկսելու ուղղությամբ, բանակցություններ են տարվում ավիաընկերությունների եւ ներդրողների հետ:
Դիտում՝ 4122
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW