Տաթեւիկ Ռեւազյանը խոստանում է «ակտիվորեն զարգացնել ավիացիոն շուկան»

19.07.2018 | 09:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տաթեւիկ Ռեւազյան #Քաղավիացիա
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը Banks.am-ի հետ զրույցում ասել է, որ մտադիր է ակտիվորեն զարգացնել Հայաստանի ավիացիոն շուկան։

«Մեր նպատակն է ավելացնել տարբեր ավիաընկերությունների ներկայությունը Հայաստանում, ինչը կհանգեցնի մրցակցության եւ ավիատոմսերի գների իջեցման»,- ասել է Տաթեւիկ Ռեւազյանը:


Տաթեւիկ Ռեւազյանն ընդգծել է՝ այս նպատակին հասնելու համար շատ ծրագրեր կան, սակայն ժամանակ է անհրաժեշտ խնդրին ավելի մանրամասն եւ խորությամբ ծանոթանալու համար։
 
«Հիմա իմ ձեռքի տակ ունեմ 100-ից ավելի ավիաընկերությունների կոնտակտներ, սակայն մենք պետք է վերլուծենք եւ հասկանանք, թե դրանցից որին իմաստ ունի համագործակցության առաջարկներ անել»,- ասել է Քաղավիացիայի կոմիտեի նորանշանակ ղեկավարը։

Անդրադառնալով այդ առաջարկների մերժման հնարավոր հիմքերին՝ Տաթեւիկ Ռեւազյանն ասել է.

«Խնդիրն այն է, որ հայկական շուկան փոքր է»։

Տաթեւիկ Ռեւազյանն ավիացիոն ոլորտում ունի շուրջ 10 տարվա աշխատանքային փորձ: Աշխատել է Կոպենհագենի օդանավակայանում՝ որպես ուղեւորներ հաշվառող:

Պաշտպանել է «Կառավարության ազդեցությունը օդանավակայաններում» գիտական թեզը, որում համեմատել է Կոպենհագենի եւ «Զվարթնոց»-ի օդանավակայանները:

Աշխատել է նաեւ «Մոմոնդո» ցանցում, որտեղ զբաղվել է ավիատոմսերի գների համեմատությամբ:

Եղել է միջազգային FLYR ընկերության աշխատակից, զբաղվել ընկերության ու համաշխարհային ավիաընկերությունների համագործակցությամբ։

2017-ին Հայաստանում բացել է FLYR-ի հայաստանյան գրասենյակը:
Այդուհանդերձ, Քաղավիացիայի կոմիտեի նախագահն ընդգծել է, որ «լուրջ ջանքեր է ներդնելու հայկական ավիացիայի զարգացման ոլորտում, եւ իր գրանցած հաջողություններն առաջին հերթին կզգան ուղեւորները»։

«Էներգիայով լի ենք եւ կանենք հնարավորը՝ ոլորտի զարգացման համար»,- ամփոփել է Տաթեւիկ Ռեւազյանը։
Դիտում՝ 3592
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW