ԱրարատԲանկը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության՝ «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում. ներառական եւ արդար տնտեսական աճի խթանում» խորագրով համաժողովին, որն անցկացվել է Երեւանում։ Ինչպես նշել են բանկում, այս միջոցառումը կարեւոր քայլ էր` ուղղված ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության եւ Հայաստանի մասնավոր հատվածի միջեւ երկարատեւ համագործակցության ամրապնդմանը: Համաժողովի նպատակն էր խորացնել ռազմավարական երկխոսությունը բիզնես առաջնորդների, «Կանանց հզորացման սկզբունքները» ստորագրող ընկերությունների եւ հիմնական շահագրգիռ կողմերի միջեւ՝ ներառական եւ արդար տնտեսական աճը խթանելու համար:Համաժողովի ընթացքում ԱրարատԲանկն իր փորձով կիսվեց մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչների հետ։ԱրարատԲանկի Մարդկային ռեսուրսների կառավարման Վարչության գլխավոր մասնագետ Լիլիթ Հայրապետյանը համաժողովին հանդես է եկել ԱրարատԲանկում Կանանց հզորացման սկզբունքների կիրառման վերաբերյալ զեկույցով։ «ԱրարատԲանկը WEPs ծրագրին միացել է 2022 թվականին, որի նպատակն էր շարունակել զարգացնել այնպիսի ուղղություններն, ինչպիսին են՝ ի թիվս այլոց, կանանց տնտեսական հզորացումը, նրանց ներգրավվածության բարձրացումը ղեկավար կազմում, բանկի եւ աշխատողների սոցիալական պատասխանատվության բարձրացումը։ Անդրադարձել ենք նաեւ այն փոփոխություններին, որոնք կատարվել են ծրագրին միանալուց ի վեր։ Իսկ արդյունքները տպավորիչ են՝ կին աշխատակիցների համար առաջնորդության դասընթացներից մինչեւ առաջխաղացում, ֆինանսական գրագիտության արշավներից մինչեւ միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակներում կին ձեռներեցներին շահավետ պայմաններով վարկավորում»,- նշել է Լիլիթ Հայրապետյանը։Նա հավելել է, որ Կանանց հզորացման ծրագրի /WEPs/ սկզբունքների կիրառումը ոչ միայն բարձրացնում է կանանց դերը հասարակության շրջանում, այլեւ նպաստում է բիզնեսի, համայնքների եւ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության զարգացմանը:Համաժողովի ընթացքում ԱրարատԲանկին շնորհվեց «Կանանց հզորացման սկզբունքները» ստորագրած ընկերության վկայագիր։ Բանկում հիշեցրել են, որ սույն թվականի հուլիսին ԱրարատԲանկը մասնակցել էր Վրաստանում անցկացվող ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության տարածաշրջանային աշխատաժողովին՝ «Մասնավոր հատվածի կարողությունների զարգացում՝ կանանց հզորացման սկզբունքների (WEPs) իրականացման համար» խորագրով: Հայաստանի պատվիրակության անունից ելույթ էր ունեցել ԱրարատԲանկի Հաղորդակցության եւ սոցիալական պատասխանատվության ծրագրերի համակարգման բաժնի ղեկավար Աննա Ալլահվերդյանը։ Նա ԱրարատԲանկի օրինակով խոսել էր բանկում ղեկավար պաշտոններում կանանց ներկայացվածության մասին՝ նշելով, որ 2022 թվականին բանկը միացել է ՄԱԿ-ի Global Compact պայմանագրին, ինչպես նաեւ WEPs կանանց հզորացման սկզբունքներին՝ դառնալով WEPs նախաձեռնությանը միացած այդ տարվա առաջին ֆինանսական հաստատությունը: Tweet Դիտում՝ 326