ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ շուտով Հայաստանի երկինքը կսպասարկեն նաեւ ուղղաթիռները: Անհրաժեշտ ներդրումների ապահովման, ՀՀ օդանավակայաններում ուղղաթիռների սպասարկման համար արդյունավետ պայմանների ստեղծման նպատակով շահագրգիռ կողմերի հետ տարված աշխատանքի արդյունքում Հայաստանում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն արդեն օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ է ներկայացրել ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն:Ընկերության գործունեությունը խթանելու նպատակով՝ ՀՀ կառավարության՝ 2018թ. ապրիլի 19-ի որոշմամբ «Արմենիան հելիքոփթերս»-ն անհրաժեշտ սարքավորումների ներկրման համար կօգտվի մաքսային արտոնություններից:Առաջիկայում ՀՀ քաղաքացիներն ու Հայաստան այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ամերիկյան Robinson R66 եւ եվրոպական Airbus EC130T2 ուղղաթիռներով շրջագայել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:Ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնել շուրջ $10 մլն-ի ներդրում եւ ստեղծել նոր աշխատատեղեր: Ծրագրի բարեհաջող իրականացումը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային ներուժի մեծացմանը եւ փոխադրումների ոլորտում նոր հնարավորությունների ստեղծմանը: Tweet Դիտում՝ 6595