Բրյուսելում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ամփոփվել են՝ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ նոր ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները:Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից հայտնել են, որ համաձայնագրի շնորհիվ ավիաուղիների համար կբարելավվի շուկայի մատչելիությունը, որը կապահովի ավելի լավ երթուղիներ, ավելի լայն ընտրություն եւ ցածր ուղեվարձ: «Մենք հավելյալ արդյունք ենք ապահովում մեր հավակնոտ ավիացիոն ռազմավարության իրականացման ուղղությամբ՝ Հայաստանի հետ ավիացիայի ոլորտում առկա հարաբերությունները դնելով նոր, ավելի բարձր հարթության վրա: Այս համաձայնագիրը ոչ միայն կբարելավի շուկայի մատչելիությունը, այլեւ կնպաստի ապահովության, անվտանգության եւ բնապահպանական բարձր չափանիշների ապահովմանը: Սա բարի լուր է եվրոպացի եւ հայ ուղեւորների եւ բիզնեսների համար», - նշել է Տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Վիոլետա Բուլչը: Tweet Դիտում՝ 2665