Team Holding ընկերությունը 2025թ. դեկտեմբերի 3-ին հայտարարել է անվանական/արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին:Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը հայտնել է, որ տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացումը: Հայկ Եսայանը եւ Հովակ Հովակիմյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Team Holding-ի պարտատոմսերը ներկայացնում են երկարաժամկետ ներդրումային գործիք՝ նպատակ ունենալով աջակցել ընկերության ենթակառուցվածքային եւ նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը»,- ասել է նա:Ծրագրային ազդագրով նախատեսված տեղաբաշխման ընդհանուր ծավալը կազմում է 31,500,000 դոլար եւ 1,4 մլրդ դրամ:Առաջին փուլի շրջանակում Team Holding-ը տեղաբաշխում է դոլարային եւ դրամային պարտատոմսեր, որոնք առաջարկվում են հետեւյալ պայմաններով. դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 9 մլն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 դոլար, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 9%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս:Դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 1,4 մլրդ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար դրամ, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 12%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս:Առաջին փուլի պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի 2025թ. դեկտեմբերի 3-ից մինչեւ 2026թ. մարտի 3-ը: Հայկ Եսայանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Սա առաջին մեծ քայլն է մեր ընկերությունների խմբի համար՝ նման ծավալով թողարկում իրականացնելու: Վերջին հինգ տարվա ընթացքում մեր ընկերությունների խումբը կարողացել է իր առջեւ դրված խնդիրներին լուծում տալ եւ արագ տեմպերով զարգանալ՝ ոչ միայն հեռահաղորդակցության, այլեւ այլընտրանքային էներգիայի, էլեկտրոնային կոմերցիայի, լոգիստիկ ուղղությունների ոլորտներում: Խմբում 10-ից ավելի ընկերություն կա, որոնք ավելի արագ տեմպերով զարգանալու կարիք ունեն: Այդ պատճառով էլ որոշեցինք պարտատոմսերի թողարկում իրականացնել: Վստահ եմ՝ սա շարունակական բնույթ է կրելու, քանի որ բիզնեսը միշտ նոր ֆինանսական միջոցների կարիք ունի: Խմբում կան նաեւ ընկերություններ, որոնք Հայաստանից դուրս են գործունեություն ծավալում, եւ ներդրողներն իրենց միջոցները նաեւ երկրների տնտեսությունների մեջ են ուղղում՝ ապահովելով դիվերսիֆիկացիա»,- նշել է Հայկ Եսայանը: Հայկ Եսայանը եւ Հովակ Հովակիմյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Team ընկերությունների խմբի համահիմնադրի խոսքով՝ իրենք ձգտում են խթանել տնտեսությունը՝ առաջարկելով հասանելի պրոդուկտներ եւ ծառայություններ. «Մենք իրականացնում ենք այնպիսի ծրագրեր, որոնք էական ազդեցություն ունեն տնտեսության աճի, ծառայությունների որակի բարելավման եւ ներդրումային միջավայրի զարգացման վրա: Շարունակելու ենք աշխատել երկարաժամկետ, կայուն բիզնեսի սկզբունքներով՝ ավելացնելով ներդրողների համար հասանելի հնարավորությունները»:Տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Holding-ն ուղղելու է իր հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, Team Holding-ի կառավարման միավորների ընդլայնմանը, ինչպես նաեւ ընթացիկ նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը: Հայկ Եսայանը եւ Հովակ Հովակիմյանը «Մեզ համար այս տեղաբաշխումն առաջինն է Հայաստանում: Որոշեցինք այս ոլորտում աշխատանքը սկսել Team Holding-ի հետ: Մեզ համար առաջնային է ներդրողներին տրամադրել պարզ, հասկանալի եւ վստահելի ներդրումային գործիքներ: Team Holding-ի պարտատոմսերի թողարկումը կարեւոր նախաձեռնություն է, որը միաժամանակ խթանում է ինչպես ընկերության զարգացումը, այնպես էլ Հայաստանի կապիտալի շուկայի ընդլայնումը: Կարծում եմ՝ այսպիսի տեղաբաշխումներն իմպուլս կտան տնտեսության զարգացմանը: Պոտենցիալ ներդրողը պետք է տարբեր արժեթղթերի հասանելիություն ունենա, եւ երեք տարվա ընթացքում մենք կառուցել ենք էկոհամակարգ, որի պայմաններում ներդրողը կարող տեղաբաշխմանը մասնակցել 5 րոպեում»,- ասել է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը: Հովակ Հովակիմյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց՝ Freedom Broker Armenia հարթակի միջոցով, այնպես էլ դիմելով ընկերության գրասենյակ կամ հայտ ներկայացնելով ընկերության պաշտոնական կայքում: Team Holding-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկում 2025թ. նոյեմբերի 19-ի թիվ 1/417Ա որոշմամբ:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 5749