Յունիբանկի անժամկետ պարտատոմսերը ձեռք բերվեցին գրեթե մեկ օրում

05.12.2025 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /
#Յունիբանկ #պարտատոմսեր
Յունիբանկն ավարտում է անժամկետ պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսված ժամկետից անհամեմատ շուտ։ 

Ինչպես նշել են բանկում, թողարկման նկատմամբ պահանջարկը զգալիորեն գերազանցեց առաջարկը, ինչի արդյունքում ամբողջ ծավալը ձեռք բերվեց գրեթե մեկ օրվա ընթացքում։

Ներդրողների բարձր հետաքրքրությունը հաշվի առնելով՝ Յունիբանկը նախատեսում է արդեն հաջորդ շաբաթ իրականացնել անժամկետ պարտատոմսերի նոր թողարկում, ինչը հնարավորություն կտա բավարարել հաճախորդների առկա պահանջմունքները:

Անժամկետ պարտատոմսեր Հայաստանում տեղաբաշխվում են առաջին անգամ․ Յունիբանկն իրականացրեց դրամային եւ դոլարային թողարկումներ՝ համապատասխանաբար 3.5 միլիարդ ՀՀ դրամ եւ 9 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով։ Նոր ներդրումային գործիքը հնարավորություն է տալիս երկարաժամկետ հեռանկարում կանոնավոր եկամուտ ստանալ։

Պարտատոմսերը ձեռք են բերվել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց լայն շրջանակի կողմից: Նրանց պատրաստակամությունը ներդրումներ կատարել երկարաժամկետ  գործիքում հաստատում է Յունիբանկի նկատմամբ ունեցած բարձր վստահությունն ու առաջարկի գրավչությունը։

Անժամկետ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը (գրանցված է ՀՀ ԿԲ կողմից 26.11.2025թ. 1/427Ա որոշմամբ) հրապարակված է բանկի կայքում:
Դիտում՝ 261
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW