Ryanair-ը հնարավոր է՝ մուտք գործի հայկական շուկա

07.03.2019 | 14:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ryanair
ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը Banks.am-ի հետ զրույցում ասել է, որ ակտիվ բանակցություններ են տարվում եվրոպական Ryanair լոուքոսթեր ավիաընկերությունը հայկական շուկա բերելու համար։

«Դուբլինում բավական արդյունավետ եւ բովանդակալից հանդիպում ենք ունեցել ընկերության ղեկավարության հետ, որից հետո կոնկրետ առաջարկ ենք ստացել։ Այս պահին բանակցությունների ակտիվ փուլում ենք»,- ասել է Տաթեւիկ Ռեւազյանը։

Նա նշել է, որ հավանականությունը մեծ է, որ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, «սակայն վերջնական որոշում կայացնողը ընկերությունն է»։

Ժամկետներ այս պահին չեն նշվում։


Իռլանդական Ryanair-ն բյուջետային ավիափոխադրումների ոլորտում Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից է։
Դիտում՝ 11494

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW