2019-ի ավարտին Banks.am-ն ամփոփում է Հայաստանի տնտեսության այն ոլորտները, որոնք տարվա ընթացքում ունեցել են ակնհայտ ձեռքբերումներ:ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը Banks.am-ի հետ զրույցում ներկայացնում է անցնող տարվա հաջողություններն ու առաջիկա անելիքները հարկային եւ մաքսային ոլորտում:2019-ը՝ հիմքերի ամրացման տարիՄեզ համար 2019-ը հետհեղափոխական ժամանակաշրջանի կայացման, արմատավորման, հիմքերի ամրացման տարի էր: Եթե 2018-ին դրամավարկային մեթոդից անցանք եկամուտների հաշվառման «կվազի» հաշվեգրման հիմունքին, ապա 2019-ին արդեն պետք է երեւային 2018-ի ձեռքբերումների հիմնական ուղղությունների առաջին հաջողությունները: 19.08.2019 | 10:15 Դավիթ Անանյան. մտորումներ իրականի շուրջ Տարվա ձեռքբերումները Տարվա ձեռքբերումներից է ՊԵԿ Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի՝ Գյումրիի մաքսատան կառուցումը: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին տեղափոխվել է Գյումրի: Մաքսատունն օրական սպասարկում է շուրջ 1000 տրանսպորտային միջոց: Լուսանկարը՝ ՊԵԿ Հաջորդը ՊԵԿ ռազմավարության ընդունումն է՝ 2020-2024 թվականների համար: Այնտեղ նախանշվել են առաջիկա տարիների առաջնահերթությունները, որոնք ուղղված են լինելու ինչպես հարկային եւ մաքսային վարչարարության բարելավմանը, այնպես էլ ՊԵԿ համակարգի զարգացմանը: 20.11.2019 | 10:11 Համաշխարհային մաքսային կազմակերպությունում բարձր են գնահատել Գյումրիի մաքսատան աշխատանքը Տարվա ձեռքբերում է նաեւ ԱԱՀ-ի «հին» դեբետային պարտքերի վերադարձը: Մասնավորապես, վերադարձման ենթակա գումարներ են համարվել նաեւ 2017-ի 2-րդ կիսամյակին նախորդող կիսամյակների համար ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարները: 12.09.2019 | 13:20 56 մլրդ դրամ ԱԱՀ-ի պարտք կվերադարձվի հարկ վճարողներին Բարձրացվել է պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն չափը՝ 20 մլն դրամից դարձնելով այն 40 մլն դրամ:Տարին նշանավորվել է «Վերին Լարսում» մաքսային կցորդի նշանակմամբ: Լուսանկարը՝ Photolure Կցորդի առկայությունը կնպաստի միջազգային ավտոմոբիլային անցակետում ծագող խնդիրների արագ բացահայտմանն ու դրանց լուծմանը: 12.12.2019 | 13:11 Հայաստանը Վերին Լարսում մաքսային կցորդ կունենա 2019-ի ընթացքում ընդլայնվել է միջազգային համագործակցությունը: Երեւանում տեղի ունեցած «Թվային լուծումներ`միջսահմանային համագործակցության եւ առեւտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովի շրջանակում Վրաստանի, Իրանի եւ Հայաստանի մաքսային մարմինների միջեւ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Լուսանկարը՝ ՊԵԿ Դրանցով հիմքեր ստեղծվեցին Հայաստանի եւ Վրաստանի, Հայաստանի եւ Իրանի միջեւ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղափոխման ընթացքում մաքսային հսկողության դյուրացման եւ առավել արդյունավետ իրականացման համար։Չիրագործված պլանների մասինՉկա այնպիսի ծրագիր, որը նախատեսել էինք ու դրա վերաբերյալ որեւէ աշխատանք չի կատարվել: Այսինքն՝ ձախողված կամ պլանավորված, բայց չիրականացված ծրագրեր չունենք:2019-ի ամենասուր քննադատությունըՏարվա ընթացքում ոլորտին ուղղված ամենասուր քննադատությանն արժանացել է պետական ծառայողներին պարգեւավճարների տրամադրումը: Եվ դա ուղղված էր ոչ միայն ՊԵԿ-ի, այլեւ ամբողջ պետական համակարգի դեմ: Պարգեւավճարները, որոնք ստանում են պետական ծառայողները, այդ թվում՝ ՊԵԿ աշխատակիցները, պետք է դիտարկել ոչ թե որպես պարգեւավճար, այլ բովանդակային առումով լրավճար իրենց աշխատավարձի համար: Դավիթ Անանյանի պարգեւատրումը Տաշքենդում Լուսանկարը՝ ՊԵԿ Դրանով է պայմանավորված նաեւ այն, որ մեզ մոտ՝ ՊԵԿ-ում, պարգեւավճարները տրամադրվում են որոշակի ներդրված բալային համակարգի, գնահատականների հիման վրա: Այս խնդիրը, երբ բարձրացավ, մենք առաջինն ենք եղել թիրախավորված որպես պետական գերատեսչություն: Եվ կարծում եմ, որ մենք կարողացել ենք թե՛ կառավարությունում, թե՛ հանրության հետ երկխոսության շրջանակում տեղ հասցնել մեր գաղափարները եւ լինել հասկանալի: 17.12.2019 | 12:31 Պետբյուջե է վերականգնվել 46,8 մլրդ դրամ, ասել է ՊԵԿ փոխնախագահը 2020-ի առաջնային ծրագրերըՊԵԿ-ի առջեւ խնդիր կա դրված, որը 2020-ի պետական բյուջեի մասին օրենքում արդեն սահմանված է: Այն է՝ հարկային, մաքսային արդյունավետ վարչարարության իրականացմամբ ապահովել պետական բյուջեի հարկային եկամուտների ծրագրավորած ցուցանիշները: Մյուս կարեւոր նպատակը գալիք տարվա համար ՊԵԿ հնգամյա ռազմավարությամբ 2020-ին բաժին ընկնող միջոցառումների արդյունավետ իրագործումն է:Պատրաստեց Արփի Ջիլավյանը Առաջին ձեռքից. 2019-ը զբոսաշրջության համար Tweet Դիտում՝ 6358