ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է ընդունել, որով հարկ վճարողներին վերադարձվելու է շուրջ 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի պարտավորություններ։ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պարզաբանել է, որ ԱԱՀ-ի գծով կան դեբետային մնացորդներ, որոնք առաջացել են հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում մատակարարներին վճարված ԱԱՀ-ի կամ մաքսային մարմինների կողմից գանձված ԱԱՀ-ի եւ պարտավորության բացասական տարբերությունից:«Ունենք հին ու նոր դեբետային գումարներ: ԱԱՀ վճարող դեբետ ունեցողների թիվը մոտ 9 հազար է, որից 3 հազարը հին դեբետներ ունեցողներն են: Հին դեբետ ունեցողներին պետությունը պարտք է 56 մլրդ 443 մլն դրամ: Այս որոշումով մենք հին եւ նոր դեբետների միջեւ տարբերակումը վերացնում ենք»,- ասել է ՊԵԿ նախագահը:Գերավճարները ետ են վերադարձվելու հետեւյալ կարգով.- մինչեւ 5 մլն պարտք ունեցողներին ԱԱՀ-ի գումարները վերադարձնում են առանց հարկային մարմին դիմում ներկայացնելու,- 5-ից-40 մլն պարտք ունեցողներին վերադարձվում են պարզեցված ընթացակարգով, այսինքն՝ ներկայացվում է դիմում, եւ առանց ուսումնասիրության վերադարձվում են գումարները,- 40 մլն դրամից ավելի պարտք ունեցողներին պարտքը վերադարձվում է փաստաթղթային ստուգման եւ հիմնավորվածության արդյունքներով։Գործընթացը ծրագրվում է իրականացնել մինչեւ 2019-ի ավարտը։ Tweet Դիտում՝ 2394