Պետբյուջե է վերականգնվել 46,8 մլրդ դրամ, ասել է ՊԵԿ փոխնախագահը
17.12.2019 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

2019-ի ընթացքում (հունվարից-նոյեմբեր) ՊԵԿ հետաքննչական եւ քննչական մարմինները հարուցել են 409 քրեական գործ, որոնցով պետությանը պատճառված վնասը կազմել 20,8 մլրդ դրամ:
Հասարակական սննդի ոլորտ
«Բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ թերի են հաշվառել իրենց շրջանառությունը, աշխատակիցների վճարվող աշխատավարձերի իրական չափերը եւ խուսափել են հարկային պարտավորությունները վճարելուց»,- հայտնել է Էդվարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ վերհանված ռիսկերը հիմնականում ընդունվել են տնտեսվարող սուբյեկտների կողմից եւ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ:
«Ընդհանուր առմամբ, իրականացված միջոցառումների արդյունքում միայն աշխատավարձի գծով պակաս վճարված եկամտային հարկի դրվագներով հաշվարկվել է ավելի քան 40 մլն դրամի հարկային պարտավորություն, որով հարկեր վճարելուց խուսափելու փաստով հարուցվել են քրեական գործեր»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը:
2018-ին մոտ 63-ով պակաս քրգործ է հարուցվել:
Վարչական իրավախախտումներ ու գումարների վերականգնում
2019-ի 11 ամիսների ընթացքում 27 165 վարչական վարույթ է հարուցվել, որով առաջադրված տուգանքի գումարը կազմել է 452 մլն դրամ: Փաստացի վերականգնվել է 370 մլն դրամը:
Այս տարի հարկային պարտավորությունների գանձման մասով կայացվել է չվճարված պարտավորությունների 26 108 որոշում, տուգանքը՝ 55,5 մլրդ դրամ: Արդյունքում պետբյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ:
Ստվերի բացահայտում
2019-ի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում իրացման իրական ծավալների եւ իրացվող ապրանքների գների ճշտման ուղղությամբ իրականացվել է 86 միջոցառում: Իրացման շրջանառությունը, ընդհանուր առմամբ, 86 սուբյեկտի մոտ ավելացել է շուրջ 1,57 մլրդ դրամով։
Այսպիսով՝ ստվերի վերհանման արդյունքում վերականգնվել է 214 մլն դրամ:
Քննչական վարչություն
«Տարվա ընթացքում քննչական վարչության կողմից քննվող քրեական գործերով այս պահի դրությամբ պետբյուջե է վերականգնվել 5,5 մլրդ դրամ, կանխատեսումները դեռ ավելին են»,- նշել է Էդվարդ Հովհաննիսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ քրգործերի մնացորդն այս պահին կազմում է 330, որոնցով ընդհանուր պատճառած վնասը կազմում է 32 մլրդ դրամ: Այստեղ 31 քրգործ վերաբերում է գազալցակայաններին, որոնց պատճառած վնասը կազմում է 16,7 մլրդ դրամ:
Ամփոփ աճ
Ընդհանուր առմամբ իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019-ի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46,8 մլրդ դրամ՝ առանց տուգանքների։
ՊԵԿ եւ տնտեսվարող կապ
Էդվարդ Հովհաննիսյանի կարծիքով՝ ՊԵԿ-ի նկատմամբ վստահությունը բարձրացել է:
«Աշխատանքները կազմակերպում ենք այնպես, որ տնտեսվարողի մոտ առաջանա ՊԵԿ-ի նկատմամբ վստահության ընկալումը, ընդունի որպես գործընկերոջ, ոչ թե միայն պատժիչ մարմնի»,- ամփոփել է նա:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: