Հայաստանը Վերին Լարսում մաքսային կցորդ կունենա

12.12.2019 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
#Վերին Լարս #Դավիթ Անանյան
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը եւ գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտնել է, որ պայմանավորվածություն ձեռք է բերվել, որ այսուհետ Վերին Լարսում Հայաստանի ներկայացուցիչը կլինի մաքսային կցորդ, որը հնարավորություն կունենա ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում կամ լուծման առաջարկներ:

«Մաքսային կցորդը կգործի Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը կից: Այն ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ է ունենալու: Կցորդին պաշտոնի կնշանակի եւ կազատի Հայաստանի կառավարությունը: Այն լինելու է 3 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել եւս 1 տարի: Կցորդի նստավայրը կլինի Վլադիկավկազ քաղաքում»,- ներկայացրել է Դավիթ Անանյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ նշել է, որ իրենք ողջունում են այս որոշումը:

«Վստահ եմ, որ մեր կցորդին ունենալով այնտեղ՝ շատ հարցեր ավելի կդյուրացնենք»,- հավելել է Զոհրաբ Մնացականյանը:
Դիտում՝ 3424
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW