Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան այցելել է Գյումրիում կառուցվող Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն:ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի եւ Հյուսիսային մաքսատուն-վարչության պետ Ռուսլան Գրիգորյանի ուղեկցությամբ նա ծանոթացել է ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների գործառույթն իրականացնող կառույցի աշխատանքին: ՊԵԿ պաշտոնյաները Կունիո Միկուրիային տեղեկացրել են, որ ամբողջ ծավալով շահագործվելու պարագայում կառույցն օրական կսպասարկի 1000-ից ավելի ավտոմեքենա: Առաջիկայում այստեղ կմաքսազերծվեն նաեւ բեռնարկղերով մեքենաները: 15.11.2019 | 11:00 Նոյեմբերի 18-ից տրեյլերով ներմուծվող ավտոմեքենաները կմաքսազերծվեն Գյումրիում Մաքսային հսկողության եւ ձեւակերպման գործառույթներ իրականացնող բաժիններից բացի, տեղակայված են բանկեր, իսկ հետագայում միեւնույն վայրում կգործեն նաեւ ներմուծվող ավտոմեքենաների պետական հաշվառման գործառնություններն իրականացնող ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները:Կունիո Միկուրիան նկատել է, որ ընդամենը մեկ օր առաջ ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների նոր սրահի գործարկումից հետո բավականին շատ քաղաքացի է սպասարկվել. «Նշանակում է` տարածքի անհրաժեշտությունը կար, եւ ՊԵԿ-ը կարողացել է արձագանքել այդ պահանջարկին: Այն, որ մեկ օրում՝ ընդամենը րոպեների ընթացքում են կատարվում գործընթացները, ցույց է տալիս ծառայությունների մատուցման բարձր մշակույթը, որին հասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն»:Պաշտոնյայի դիտարկմամբ՝ Հայաստանը ՏՏ ուղղվածությամբ երկիր է, իսկ ՊԵԿ-ն իր հերթին շարունակաբար բարելավում է մաքսային ոլորտում կիրառվող թվային տեխնոլոգիաները` փորձելով համընթաց շարժվել համաշխարհային միտումներին. «Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի բացումը պահանջում է թվայնացման մեծ քայլեր, ուստի վստահ եմ, որ Հայաստանի մաքսային ծառայության համար դա առաջ մղող գործոն կլինի թվայնացման տեմպերի արագացման գործում: Հուսով եմ՝ թվայնացումը եւ տեխնոլոգիաների կիրառումը մաքսային ոլորտում օգտակար կլինեն այստեղ գտնվող քաղաքացիների համար»:«Կենտրոնը գործելու է «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով. Այսինքն՝ տնտեսվարողը մեկ վայրում կարողանալու է կատարել մաքսազերծման հետ կապված բոլոր գործարքները, այդ թվում` նույն վայրում տեղակայված տարբեր գերատեսչություններից ստանալ անհրաժեշտ թույլտվությունները»,- հավելել է Շուշանիկ Ներսիսյանը: Tweet Դիտում՝ 4914