Հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը 2020-ի ապրիլից չվերթներ կիրականացնի դեպի Հայաստան: Ավիաընկերության Կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոն այսօր Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Երեւանից չվերթներ կիրականացվեն դեպի Վիեննա եւ Վիլնյուս:«Չվերթները կլինեն շաբաթական երկու անգամ: Մեկ ուղղության գինը կսկսվի €24,99-ից: Առցանց ամրագրումներ արդեն կարող եք կատարել: Այս երկու ուղղությունները մոտավորապես 63 000 նստատեղ կավելացնեն օդանավակայանի թողունակությունում»,- հայտնել է Անդրաս Ռադոն:Նա նշել է, որ ընկերությունը թռիչքներն իրականացնում է Airbus A320, A321 օդանավերով:«Սրանք ոլորտում ամենաժամանակակից օդանավերն են: Մեր օդանավերը թարմ են, ինչը շատ կարեւոր է, քանի որ ավիաընկերության գործունեության համար հիմնական ծախսը կապված է օդանավերի հետ: Չվերթներն իրականացնում ենք կետից կետ, համակցող չվերթներ չենք առաջարկում»,- մանրամասնել է Անդրաս Ռադոն: 16.10.2019 | 13:29 Ryanair-ը հայկական շուկա մուտքն ազդարարում է ակցիայով Wizz Air-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ տոմսերը վաճառվում է միայն օնլայն տարբերակով. «Առցանց ամրագրումներ կարելի է անել կամ օգտվել մեր բջջային հավելվածներից, իսկ վճարումը կատարել միայն այն ծառայությունների դիմաց, որոնցից կցանկանաք օգտվել: Եթե ուղեբեռի կամ սննդի կարիք չունեք, ապա դրանց դիմաց չեք վճարի»:Անդրաս Ռադոն հավելել է, որ օդանավերը օրվա մեջ միջինում օգտագործվում են 12,5 ժամ. «Վերջին 15-16 տարիների ընթացքում 235 մլն ուղեւոր ենք տեղափոխել: Ներկա պահին ունենք 120 օդանավ, Հայաստանն էլ ներառյալ՝ սպասարկում ենք 153 օդանավակայան»:Wizz Air բյուջետային ավիաընկերությունը հիմնադրվել է 2003-ին Լոնդոնում, իսկ դուստր ավիաընկերությունները ստեղծվել են Լեհաստանում, Հունգարիայում եւ Բուլղարիայում։ Tweet Դիտում՝ 17206