Օլեգ Տինկովը բրիտանական ԱԳՆ-ին խնդրել է հանել իրեն պատժամիջոցների ցուցակից
02.03.2023 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ /
Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը։
«Ես աջակցում եմ Մեծ Բրիտանիայի կառավարության որոշմանը՝ պատժամիջոցներ կիրառել այն մարդկանց դեմ, ովքեր աջակցում են [Վլադիմիր] Պուտինին կամ նպաստում են [ռազմական հատուկ գործողությանը]։ Ցավալի է, որ նրանք սխալմամբ կարծում էին, որ ես այդ մարդկանցից մեկն եմ։ Իմ վրայից պատժամիջոցների հանելը արդարացի կլիներ եւ կազդարարեր, որ Արեւմուտքի պատժամիջոցներն ուղղված են ոչ բոլոր ռուսաստանցիներին, այլ միայն նրանց, ովքեր աջակցում են Պուտինին եւ նրա [ռազմական հատուկ գործողությանը]»,- ասված է Տինկովի հայտարարության մեջ:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Bloomberg-ի հարցմանն ի պատասխան նշել է, որ իրենք չեն մեկնաբանում առանձին անձանց դեմ պատժամիջոցները։ «Պատժամիջոցների տակ գտնվող յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ իրավունք ունի վիճարկել պատժամիջոցների ցանկում իր ընդգրկումը, եւ դրա համար հստակ իրավական ճանապարհ կա»,- հայտարարել են բրիտանական նախարարությունում:
Տինկովը Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների տակ է գտնվում 2022 թվականի մարտից: Այդ ցուցակում ընդգրկվելը նա անվանում էր «տեխնիկական սխալ»: Նույն տարվա մայիսին նա վաճառեց TCS Group-ում (Tinkoff-ի գլխամասային կառույց) 35% իր մասնաբաժինը Վլադիմիր Պոտանինի Interros ընկերությանը
New York Times-ի հետ հարցազրույցում Տինկովն ասել էր, որ իրեն ստիպել են վաճառել բանկը «իրական արժեքի 3%-ով»: Պոտանինն, իր հերթին, հայտարարել էր, որ մասնաբաժինը գնել է մի քանի հարյուր միլիոն դոլարով:
Վերջին լուրեր
20.01.2025 | 15:31 Նորություններ
Հայէկոնոմբանկի Profit+ աշխատավարձային փաթեթի ժամկետը երկարաձգվել է
20.01.2025 | 14:17 Նորություններ
Յունիբանկը նոր մասնաճյուղ է բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում
20.01.2025 | 13:47 Նորություններ
Ովքեր եւ ինչպես կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից
20.01.2025 | 11:41 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: