Օլեգ Տինկով. «Մենք դեմ ենք այս պատերազմին»

28.02.2022 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օլեգ Տինկով #պատերազմ #հայտարարություն
Հայտնի բանկիր Օլեգ Տինկովը հայտարարել է, որ պետությունները պետք է գումար ծախսեն ոչ թե պատերազմի, այլ մարդկանց բուժման եւ քաղցկեղը հաղթահարելու ուղիներ գտնելու վրա։

«Հիմա Ուկրաինայում ամեն օր անմեղ մարդիկ են զոհվում, սա աներեւակայելի է եւ անընդունելի։ Պետությունները պետք է գումար ծախսեն մարդկանց բուժման, քաղցկեղի դեմ պայքարի ոլորտում հետազոտությունների վրա, այլ ոչ թե պատերազմի: Մենք դեմ ենք այս պատերազմին»,- գրել է գործարարն իր Instagram-ում։

Տինկովը նշել է, որ իր հիմնադրամը փրկում է արյան քաղցկեղով հիվանդ մարդկանց կյանքեր։

«Վերջին երկու տարվա ընթացքում, գրեթե հայտնվելով կյանքի մյուս կողմում, համոզվել եմ, թե որքան փխրուն է կյանքը: Եվ մենք միայն մեկ կյանք ունենք»,- ասել է նա։

Նշենք, որ 2020 թվականի գարնանը Օլեգ Տինկովը հայտնել էր իր հիվանդության մասին․ նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ։
Դիտում՝ 10873

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW