«Ինձ համար սա մեծ գումար է»․ Պոտանինը մեկնաբանել է Տինկովի հետ գործարքը
21.05.2022 | 22:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rferl.org

Հիշեցնենք, որ The New York Times-ին տված հարցազրույցում Տինկովը հայտարարել էր, որ Կրեմլն իրեն ստիպել է վաճառել բանկը «իրական արժեքի 3%-ով»: Նա մանրամասնել է, որ վաճառել է իր մասնաբաժինը «կոպեկներով»՝ գործարքն անվանելով «հուսահատ, զեղչային վաճառք», որն իրեն պարտադրել է Կրեմլը. «Ես չէի կարող քննարկել գինը։ Սա պատանդի վիճակ է՝ վերցնում ես այն, ինչ քեզ առաջարկում են՝ առանց բանակցությունների»։ Միաժամանակ, Տինկովը նշել էր, որ շնորհակալ է Պոտանինին, որ օգնել է նրան բիզնեսից հեռանալուց գոնե մի փոքր գումար ստանալ։
«Բանկի հիմնադրի հետ գնի մասին ընդհանրապես չենք խոսել։ Ես ելնում էի այն հանգամանքից, որ նա վաճառում է այն գնով, որն իրեն ինչ-ինչ պատճառներով ձեռք է տալիս։ Ինձ թվաց, որ նրան ավելի շատ հետաքրքրում էին բիզնեսի, թիմի եւ, ընդհանրապես, բանկի ապագայի հետ կապված հարցերը։ Հիմնադիրն ինձ հետ ավելի շուտ քննարկել է իր ժառանգությունը, այլ ոչ թե ինչ-որ այլ հարցեր: Ինձ թվաց, որ նրա համար ավելի կարեւոր է, որ բանկը լավ ձեռքերում հայտնվի։ Նա դա գնահատում էր իր չափանիշներով, եւ երկխոսությունը հիմնականում սրա շուրջ է եղել»,- պատմել է Պոտանինը։
Ինչպես նշել է Պոտանինը, այս գնումը պորտֆելային ներդրում է, որը կառավարելու է Winter Capital հիմնադրամը։ Այս մոդելը կապացուցի ներդրումների պորտֆելային բնույթը եւ բանկի գործերին նոր բաժնետիրոջ միջամտության չափազանց ցածր մակարդակը, կարծում է Պոտանինը։
«Տինկոֆ Բանկ»-ի միավորումը «Ռոսբանկ»-ի հետ, որն Interros-ը ձեռք է բերել ֆրանսիական Societe Generale-ից, երբեք չի քննարկվել, ասել է Պոտանինը։ «Մենք այս բանկերի մասով սիներգիա չենք տեսնում եւ բոլորովին տարբեր կերպ ենք վերաբերվում դրանց։ Մեզ համար Tinkoff-ը բարձր տեխնոլոգիական ֆինտեխ ընկերություն է, իսկ «Ռոսբանկ»-ը՝ դասական, ողջամտորեն պահպանողական բանկ»,- ընդգծել է գործարարը։
Ընդ որում, ինչպես «Ռոսբանկ»-ը գնելու, այնպես էլ TCS Group-ում բաժնեմասը ձեռք բերելու նախաձեռնությունը եղել է վաճառողից, ընդգծել է Պոտանինը. «Մենք առաջինը չէինք, որ նման առաջարկներով հանդես եկանք»։
Societe Generale խումբը 2007 թվականին Interros-ից վերահսկիչ փաթեթը գնելուց հետո «Ռոսբանկ»-ի հիման վրա կառուցել է բարձր տեխնոլոգիական, կայուն եւ «ողջամտորեն պահպանողական» բիզնես՝ միջազգային չափանիշներին համապատասխան, կարծում է ձեռնարկատերը։
Մենք շահագրգռված էինք, որ «Ռոսբանկ»-ը մնար նույն անկախ, ինքնուրույն եւ արդյունավետ ձեւով, ինչպիսին կար: Սա պարզապես գործընկերային գործարք չէր, որը Societe Generale-ին հնարավորություն տվեց քաղաքակիրթ կերպով դուրս գալ շուկայից, քանի որ նրանք արդեն նման որոշում էին կայացրել։ Ինձ համար, մասնավորապես, դա զգացմունքային որոշում էր՝ «Ռոսբանկ»-ի, այսպես ասած, վերադարձը Interros-ի ընտանիք, որտեղից էլ այն ծագում ուներ»,- ասել է Պոտանինը:
Մեկնաբանելով Unicredit բանկի գնման շուրջ բանակցությունների մասին տեղեկատվությունը՝ Պոտանինը նշել է, որ իտալական խումբը նման առաջարկներով դիմել է Interros-ին այն բանից հետո, երբ հայտնի դարձավ «Ռոսբանկ»-ի գնման մասին։ «Բայց մեզ չհետաքրքրեց այդ գործարքը»,- ասել է նա:
«Մենք բանկային ոլորտում հետագա ձեռքբերումներ չենք նախատեսում։ Կկենտրոնանանք «Ռոսբանկ»-ի եւ դրա պորտֆելի, տեխնոլոգիաների, հաճախորդամետության եւ կայունության կատարելագործման ուղղությամբ»,- ընդգծել է Պոտանինը:
Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Վլադիմիր Պոտանինին պատկանող Interros ընկերությունը հայտարարել էր նաեւ UCS (United Card Services) պրոցեսինգային ընկերության գնման մասին, գործարքն արդեն համաձայնեցվել է Դաշնային հակամենաշնորհային ծառայության եւ Ռուսաստանի Բանկի (ԿԲ) հետ։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: